Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/443

Այս էջը հաստատված է

[ՊԱՏՎԻՐՎԱԾ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ]

Կատարում եմ «Տարազի» պատվերը։ Խմբագրության տրված ցուցակի համեմատ այսօրվա հանդիսավոր տոնի առթիվ մաղթում եմ․

Ներսիսյան դպրոցին.— Ազատություն ազատամտությունը հարստահարող ցեցերից․․․

Նույն դպրոցի ուսուցչական խմբին.— Մի քիչ մանկավարժական հոտառություն։

Բաքվի մարդասիրական ընկերությանը.— Միշտ մնալ անուշադիր դեպի Թիֆլիսից եկած կուսակցական ինտրիգները, ինչպես անուշադիր է այժմ․․․

Կովկասի բարեգործական ընկերությանը.— Հետևել Բաքվի մարդասիրական ընկերության բուն քրիստոնեական ուղղությանը, չթույլ տալ խորհրդի քարտուղարին բարեգործությունը շփոթել լվացարարության հետ և, վերջապես, ազատվել վնասակար միջատների չար միտումներից․․․

Հայուհյաց ընկերությանը— Շարունակել այժմյան պես միշտ վարչության դռները փակ պահել ազատամտությունը կաչաղակության հետ շփոթող սևափետուր թռչուններից։

Հայոց գրքերի խայտառակչական ընկերության վարչության և խմբագրական մասնաժողովին. — Առաջինին — շարունակել համառությամբ ընկերության դռները փակ պահել ճշմարտության և ազնվության առջև և աշխատել շատացնել