Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/447

Այս էջը հաստատված է

վաղեմի նավթարդյունաբերողներ, մեկը բուն բաքվեցի, մյուսր ղարաբաղցի, և խոսակցում են.

— Ադա, դա հինչ ջուռա-ջուռա մարդքիկ են եկել,— ասում է բաքվեցին,— ադա, դրանք ովքե՜ր են...

— Հինչ գիդամ, քմատաղ, լոխ էլ ուզում ըն մըլիոնատեր տեռնալ․․․

— Ադա, մի ասա տեսնամ, դա հովա՞։

— Հուրն ես ասում։

— Այ էն ուզուն զուլաղը, — ցույց է տալիս բաքվեցին մի հարուստ թիֆլիսեցու, որ Թիֆլիսում մեծ հավակնություն ունի արիստոկրատ երևալու և միշտ արիստոկրատ օջախներում է պտտում․․․

— Հինչ գիդամ, բուրավոյ մաստերի է նման...

«Ուզուն—ղուլաղը», որ Թիֆլիսում հազիվ յոթ մարդկանց բարևից մեկին պատասխանում է, Բաքվի կլուբում բազմաթիվ միլիոնատերերի մեջ այնքան է ճնշվել ու խեղճացել, որ փալանը կորցրած ձիու է նման։ Չքացել է նրա մշտական գոռոզությունը։ Նա մեջքից երկու ծալ թեքված, մի ստրկական ժպիտ երեսին, սեղմում է նախկին սայլապանների խոհարարների ու մրգավաճառների ձեռը, վասնզի նրանք միլիոնատերեր են։

Զարմանալի դեմոկրատիկ քաղաք է Բաքուն, և այս, իմ կարծիքով, նրա գլխավոր արժանավորությունն է։ Նրա համար չկա ո՛չ անցյալ, ո՛չ ծագում։ Նա մի հսկայական կաթսա է, որի մեջ ընկնողը ձուլվում է ու խառնվում մյուսների հետ և կազմում մի ընդհանուր զանգված։ Ճշմարիտ է, միայն փողն է այստեղ մարդկանց երկրպագության գլխավոր առարկան, բայց որովհետև նա արդյունք է մեծ մասամբ անհատական եռանդի, ճարպկության, եթե ոչ խելքի, ուստի այս վերջին հատկությունները գերադասում են ծույլ ազնվականությունից և ցեղական անիմաստ և անարյուն գոռոզությունից։ Ահա ինչու Թիֆլիսից եկած ազնվականները, հայտնի ընտանիքների զավակները այնչափ են միայն այստեղ հարգելի, որչափ հաստ է նրանց գրպանը։ Եթե նրանք չգիտեն իրանց տարեկան եկամուտը հարյուրհազարներով հաշվել, կարող են որքան կամենան փքվեն իրանց անցյալով, ծագումով, հայրերի ու