Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/460

Այս էջը հաստատված է

Մայսուրյանին) Հարգանքներս․․․ (Բարևում է) թույլ տվեք հարցնել, Օֆելյայի դերը ո՞վ է խաղում։


Մասուրյան։ Ես․․․

Ռշատունի: Չի՞ կարելի, որ ինձ տաք այդ դերը․․․

Մայսուրյան: (Ծիծաղելով): Աա, դուք էլ եք ծաղրում տիկին Սիրանույշին․․․ Նա գին է, բայց շատ դղամարդերից լավ է խաղում, могу вас уверить.

Ռշտունի: Ոչ, դրա համար չեմ ասում․․․ Ես ուզում եմ խեղդվել գետում, Օֆելյայի դերը խիստ հարմար է դրա համար։

Մասուրյան: Խեղդվե՞լ․․․ Ինչո՞ւ Կասպից ծովում չխեղդվեցիք։

Ռշտունի: Այնտեղ ջուրն աղի է։

Աղայան: (Անկյունում տիկ. Ազնիվին): Ես հաշիվ կպահանջեմ․․․

Տիկ. Ազնիվ: Քսանուհինգ մարդու մի բենեֆիս․․․ Որքան հաշվում եմ, ինձ տասնմեկ ռուբլի ու 30 կոպեկ ավելի չի հասնում... Երևելի բենեֆիս է, ինչ ասել կուզի․․․ Եթե ամբողջ ձմեռը գուլպաներ հյուսեի, էլի ավելի կստանայի․․․

Աղայան: Բայց դուք իրավունք չունեք խոսելու, ես ունեմ, ես քսանուհինգ տարի է․․․ (Շարունակում է ցածր ձայնով


ՏԵՍԻԼ IV



Նույնք և տիկ․ Մելիքյան, պ․ պ․ Աբելյան, Պետրոսյան, Տեր-Դավթյան, Հարությունյան, Մամիկոնյան ներս են մտնում․ Մելիքյանը վզովը աղվեսի մորթի գցած, ձեռները մուտքի մեջ։ Աբելյանը աջ ուսը բարձրացրած և գդակը գագաթին քաշած, Պետրոսյանը փորը ցցած, բղկոց տալով, Հարությունյանը բեղերը սրելով, Տեր-Դավթյանը աչքերը ճպճպացնելով, Մամիկոնյանը «Գեյշայից» ինչ֊որ կտոր երգելով։

Պետրոսյան: Տիկիններ և պարոններ, բեմն ազատեցեք, փորձն սկսվում է։

Աբելյան: (Բարևելով)։ Երեկ էլի մի հարյուր ռուբլի խփեցի կլուբում...