Մելիքյան: Ոչ։ Ապա պատմեցեք, հետաքրքրական է...
Արմենյան: Հապա՜, ես շատ խոշոր ընդհարում ունեցա քոմիթեի անդամների հետ, այո՛, այո՛, ես կատաղած էի առյուծի պես... Այդ մարդիկ քաղաքավարության մասին գաղափար անգամ չունին, սովածներ են... Վիրավորեցին ինձ, ըսելով, թե ես լավ չեմ քառավարել... Օօ, եթե քովս այդ պահին ատրճանակ ըլլար, ես անոնց ցույց կտայի... (Սկսում է ձեռներով ու ոտներով սոսկալի շարժումներ անել, շարունակ պտտելով կրունկների վրա, ինչպես մանկական հոլ):
Միրաղյան: (Գլուխը ծռելով դեպի ուսը և ցածից վեր նայելով): Ուրեմն այլևս Բաքու չե՞ք գնալ։
Արմենյան: Ամենևին, դերը մի արասցե... ես սփառեմ իժ ուժերը այդ վայրենիների մե՞ջ... Փնա՜վ*.. Փայց այդ ի՞նչ է, փորձ ունի և սա պես անկարգություն... Ո՞վ է ռեժիսոր... Բեդրոսյան... ֆի դո՜ն... նա կրնա՞ քառավարել... Ահավասիկ ես պիտի աոաջարկեմ իմ ծառայությունն ձեր քոմիթեին... այժմ ազատ եմ... թող օգտվին...
Աբելյան: (Մոտենալով, իր վիթխարի ձեռքը դնում է Արմենյանի ուսի վրա): Իիի՜նչ, դո՞ւ պիտի մեզ կառավարես հա՜, հա՜, հա՜ ...
Արմենյան: (Կուչ գալով): Օօ, բարոն Աբելյան, ես կհարգեմ ձեր դաղանդը... փայց ուսս... Կամաց...
Աբելյան: Դու համարձակվում ես պարսավել Պետրոսյանի՞ն...
Արմենյան: Փայց, բարոն Աբելյան, նա քառավարելու ձիրք չունի...
Աբելյան: Լռի՛ր։ Պետրոսյանը թե՛ իբրև դերասան, թե՛ իբրև ռեժիսոր եթե կամենա, քեզ ոստերի պես կուլ կտա։
Արմենյան: Բարոն, դուք ինձ էնսյուլտ եք անում։ Դուք գիտե՞ք, որ հաշիվ կպահանջեմ...
Աբելյան: (Երկու մատով բարձրացնում է Արմենյանին և տանում նստեցնում մի անկյունում աթոռի վրա): Նստիր այստեղ և խելոք կաց... (Արմենյան վրդովված, ուսերը բարձրացնում է երեսը կնճռոտում, ձեռներով բազմատեսակ շարժումներ անում, բայց լուռ է. դատապարտված աշակերտի պես: Միրաղյանը