Ես Շեքսպիրին ամենաբարձր երկեր կներկայացնեմ, անոնք ինձմեն կպահանջեն շիքաստա մը երգել.. Խայտառակ հասարակություն... (Մոտենալով Խատիսյանին): Կամի՞ք զիս փորձել, մոնոլոգ մը արտասանեմ... (Խատիսյանը նրան հանգստացնում է):
Խատիսյան: (Դառնալով Զաբելին և խմբին): Այժմ ի՞նչ եք կամենում...
Խումբ: Կամենում ենք ընդունվել խմբի մեջ...
Խատիսյան: (Հանելով ծոցից հուշատետրը և նշանակելով): Լավ, ևս կզեկուցանեմ վարչությանը... Ես թեև մի քիչ առաջ ասացի, որ ընկերությունը չի վճռել խումբ պահելու, բայց կատակ արի... Հայոց թատրոն այսուհետև միշտ կլինի... մեծ թատրոն, լավ թատրոն, օտարները պիտի նախանձեն... (Սիրանույշ սկսում է այս խոսքերի ազդեցությամբ մտքում վարձել Օթելլոյի դերը):
Վարդուհի: Այ, էդենց ասա ու պրծիր, է...
Խատիսյան: Մենք մտադիր ենք եկող տարի ոչ թե շաբաթը մի անգամ, այլ ամեն օր ներկայացում տալ... Օօ, հայոց թատրոնը մեծ ապագա ունի... Վարչությունը արձանագրել է...
Ամենքը: Կեցցե՛, կեցցե՛ վարչությունը, կեցցե՛ ընկերությունը...
Թատրոնական ծառա: (Շտապով ներս մտնելով): Պարոն Կրասովը խնդրում է բեմն ազատել... Փորձ ունին... շո՜ւտ...
Խատիսյան: (Ուզում էր իր ոգևորված խոսքը շարունակել, մնացյալը կուլ է տալիս): (Բոլորը, միմյանց երեսին տարակուսանքով նայելով, սուսուփուս դուրս են գնում):
Սիրանույշ: Անսյուլտ կընեն։ Թատրոնի ծառան ուղեկցում է նրանց հեգնական ժպիտով: Խումբն ավելի մեծացել է: Հայտնվել են նոր դեմքեր, որ անցյալ տարի չկային: Չարդախը տակավին դատարկ է: Ներքև թատրոնի ծառաները տեղավորում են բեմի կահկարասին: Ահա կամաց-կամաց սկսում են երևալ դերասանները և չարդախի տախտակամածը սկսում է ճռճռալ: Ոմանք դերասաններից ամառվա ընթացքում նիհարել են,