Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/473

Այս էջը հաստատված է

Ղազարյան․ (Ոտից գլուխ չափում է նրան աչքերով): Պարո՛ն, դուք տաճկահա՞յ եք։


Տիրացյան․ Կըսեն։

Ղազարյան․ (Նենգամիտ): Իսկույն երևում է։

Տիրացյան․ Բարբառե՞ս։

Ղազարյան․ Ոչ, բարբառիդ բովանդակութենեն։

Տիրացյան․ Ի՞նչ կըսեք, ախպարիկս։ (Կարծում է, թե սրախոսեց, ծիծաղում է շիթ-շիթ):

Ղազարյան․ Ան կըսեմ, որ ձեր մեջ աղը քիչ մը կպակասե։

Աղայան․ (Բոլորովին չկարծելով, թե սրախոսում է): Հանգուցյալ Պարոնյանը բոլոր հոսոսների աղը գողացել է ու ածել իր դրածների մեջ... (Բեղերը ոլորում է ու մի կողմ քաշվում):


ՏԵՍԻԼ XII



Ներս են մտնում` տիկ. տիկ. Մելիքյան, Ավետյան, Գուլազյան առանց ամուսնու և պ. պ. Հարությունյան, Ավետյան ու Ալիխանյան։

Տիկ. Ավետյան․ Գրի՛շա, պիրաժոկներ բերել տվե՞լ ես...

Գեորգի․ Աք արիս։ (Փաթեթներից մեկը տալիս է նրան):

Տիկ. Ավետյան․ (Լոռնետը քթին մոտեցնելով): Ապա՞, տեսնեմ։ Ֆի, ձեռներդ ինչ կեղտոտ են, Գեորգի։ Այդ ումի՞ց ես առել։ (Բոլորը շրջապատում են փաթեթը: Երկու պիրաժոկ կա ընդամենը փաթեթի մեջ: Մեկը տիկինը տալիս է իր ամուսնուն, մյուսն ինքն է ուտում: Բոլորը հիսաթափված ետ են քաշվում):

Տիկ. Մելիքյան․ (Այս անգամ վզին աղվես չունի): Երանի գիտենայի, երբ պիտի ռոճիկ տան մեզ։ Աստված վկա, դեռ երեխայիս ուսման վարձը չեմ տվել։

Տիկ. Ավետյան․ (Պիրաժոկն արդեն կերել է, մատների ծայրերը սրբում է զգուշությամբ այնպես, որ կարծես նրանք ապակուց են, կարող են փշրվել): Արշա՛կ, այստեղ եկ: (Հարությունյանը մոտենում է: Տիկինը նրա կոճակից բռնած, քաշում տանում է մի անկյուն): Երեկ երեկոյան