Գրիշան այն ի՞նչ տիկնոջ հետ էր զվարճախոսություն անում։
Հարությունյան․ (Ինքն իրեն): Էհե, էլի տիկնոջ խանդը սկսվել է։ Արի մի քիչ գժվեցնենք դրան։ (Բարձր): Չգիտեմ, Պրոգրեսի Լևոնն ասաց, թե Բել-Վիվի երգչուհիներից էր: Հին ծանոթներ են, մի օր էլ Թիֆլիս-Պուճուռն եմ տեսել նրանց միասին։
Տիկ. Ավետյան․ (Զայրանալով): Ի՜նչ։ (Տրագիկական եղանակով): Գրի՛շա, այստեղ եկ։ (Ավետյանը մոտենում է աչքերը ճպճպացնելով և ուսերը վեր ու վար քաշելով): Ես չէի՞ ասում, որ դու ամենաանպիտանն ես։
Ավետյան․ (Բրյուկը վեր քաշելով): Ի՞նչ է, ի՞նչ է պատահել:
Տիկ. Ավետյան․ Այն է պատահել, որ դու պատկառանք չունես։ Դու ի՞նչ գործ ունես Բել-Վիվի երգչուհիների հետ։
Ավետյան․ (Քանի գնում է, աչքերի ճպճպալը սաստկանում է): Ո՞վ ասաց։
Տիկ. Ավետյան․ Այ, Պրոգրեսի Լևոնը, այ, Արշակը։
Ավետյան․ (Հարությունյանին): Այ դու անիծված, էլի՞ (Կնոջը․): Հանաք է անում, ա կնիկ:
Տիկ. Ավետյան․ (Իսկույն հավատալով): Հաա՞, այ անպիտան Արշակ։ (Ավետյանը բրյուկը վեր քաշելով հեռանամ է): Ալիխանյան: (Որ մատիտով պատի վրա նկարում է դերասանուհիների ծաղրանկարները): Պակասում է միայն Ռշտունին։ Այս էլ նա։ (Նկարում է մի շիշ և մի բաժակ ու տակը գրում Ռշտունի):
(Ամենքը ժողովում են նկարների մոտ: Սկսվում է ծիծաղ, քրքիջ: Հետո, նկարները թողնելով, միմյանց արտաքինն են ծաղրում: Համեմատում են իրարու թռչունների կենդանիների, բույսերի հետ):
Ալիխանյան․ Տիրացյանը չորացած տանձի է նման։
Տիրացյան․ Իսկ դու` շահմահու։
Ռշտունի․ Аветян похож на фистяжку.
Ավետյան․ Իսկ դու Եգիպտոսի խուրմա ես։
Անդրանիկ․ Ղազարյանը հնդկահավ է։
Ղազարյան․ Իսկ դուք, պարոն, Խորասանի այծի եք նման: (Առանձին): Պարտաճանաչություն չկա: Դեր սովորելու