Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/477

Այս էջը հաստատված է

[ՄԱՐՏԻ ԵՎ ԱՊՐԻԼԻ ՎԵՃԸ]

Եղանակը բավական մեղմ է, երկինքը պարզ։

Ցերեկվա տասը ժամն է։

Կոջորի կողմից Մամա-Դավիթ լեռան բարձունքի վրա երևում է մի երիտասարդ ֆռանտ։ Հագած է նա կանաչ ֆրակ, դեղնագույն ցիլինդր, սև փողկապ` ծիծեռնակի թևերից։ Նրա երկայն մազերը դեկադենտական հյուսվածքով ընկնում են ուսերի վրա ոլոր-մոլոր, ինչպես մակարոն, և կիսով չափ ծածկում բարակ պարանոցը։

Դեմուդեմ, լեռան ստորոտից, հևալով ու տնքտնքալով բարձրանում է մի տարիքավոր պարոն։ Հագած է նա մի լայն, մաշված մուշտակ, որի գույնն անհնարին է որոշել, լայնեզր գլխարկ, խոշոր կրկնակոշիկներ։ Մազերը շատ էլ երկար չեն, բայց կեղտոտ են, գզգզված, եղունգներն երկայն և նույնպես կեղտոտ։ Տեսնողը կարող է կարծել, որ նա կամ հայ լրագրի աշխատակից է և թունդ արմատական, կամ գոմեոպատ, կամ թափառաշրջիկ հայ դերասան։ Նրա հագուստը թրջված է, պարզ է, որ նոր է անձրևի տակ եղել։

Պարոնը և երիտասարդը մոտենում են միմյանց։

— Պատիվ ունիմ ներկայանալ, Մարտ Տմարդյանց,— ասում է պարոնը։

— Աա, պառավ գայլ, բարով,— պատասխանում է ֆրակավոր