Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/482

Այս էջը հաստատված է

Ապրիլ: Նու, ես նրանց կբժշկեմ իմ սեփական միջոցներով։


Մարտ: Տեսնենք, չեմ հավատում։ Համենայն դեպս, խորհրդակցիր Մայիսի հետ, կարելի է միասին ազդեք։ Ըստ իս այդ մարդկանց ցավն անբուժելի է։ Լսո՞ւմ ես, ականջ դիր, արդեն սկսում են...

Ապրիլ: (Ականջ դնելով դեպի ցած)։ Այո, ինչ-որ հեծկլտանք եմ լսում:

Մարտ: Այդ դեռ սկիզբն է։ Գնանք, հեռանանք մի փոքր։ Մի-մի բաժակ կոնծենք հաշտության համար։

Մտնում են մերձակա գինետունը։ Քիչ անցած, դուրս են գալիս, Մարտը բոլորովին կոնծած, Ապրիլը քեֆով։

Հայ բանաստեղծների խորը (ստորոտից)։ Ո՛հ, իմ տանջանք, ո՛հ իմ կսկիծ, մի՛ մորմոքիր ինձ, կույս անբիծ...

Սեդրակ Մանդինյան: (Հայրական մեղմ եղանակով) Հերիք է, որդիք, էլի մի՛ սկսեք... Ամոթ է...