Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/484

Այս էջը հաստատված է

սեղմեց պնչերը և ահեղագոչ ձայնով ժողովը բացված ազդարարեց։

Տիրեց ընդհանուր լռություն։ Գեղարվեստագետները իրանց տեղերը դրստեցին։

Արևի պայծառ շողքերը հեղեղվեցին ներս։ Օդը փափկացավ։ Տրամադրությունները դարձան միանգամայն էսթետիկական։ Մի քանի անհանգիստ դերասաններ պատրաստվեցին իրանց սրտերում կուտակված թույնը, վերջապես, թափելու վարչության գլխին։ Իսկ վարչության անդամները իրանց բեղերը ոլորեցին թույնին թույնով պատասխանելու։

Նախքան կռիվն սկսելը, վարչության անդամ Տիգրան Հովհաննիսյանը հանդիսավոր կերպով խոստովանեց, թե վարչությունը մոռացել է մի բան, որ ծտի հիշողություն ունեցողն անգամ պարտավոր էր չմոռանալ,— այն է, մոռացել է հարգել իր ներկայությամբ տարեդարձի հոգեհանգիստը հանգուցյալ այրի Մակարյանի, որ հօգուտ ընկերության կտակել է 3000 ռուբլի։ Ի դեպս ասած, մի կտակ, որ շփոթեցրել է հայ բարեգործներին և նրանց շրջանում հարց զարթեցրել. «այդ ինչ բան է թատրոնը, որի օգտին կտակ է արել հայ կինը»։

Ժողովը նկատելով Տիգ. Հովհաննիսյանի վարչության կողմից կարմրելը, որոշեց հանգուցյալ կտակարարի հիշատակը հարգել մի առանձին հոգեհանգստով։

Ապա վարչության գանձապահ բժիշկ Խատիսյանը կարդաց ընկերության տարեհաշիվը։ Երևաց, որ մեր թատրոնական գանձարանը չծաղկած՝ չորանում է և շուտով մկների զբոսավայրը պիտի դառնա։ Թեև պ. Խատիսյանը հաշիվը կազմել էր շատ ճիշտ, շատ մաքուր, շատ օրինակելի, բայց նա ինքը բարեհաճեց սրախոսել իր մասին։ Նա ասաց, որ եթե իր կազմած հաշիվը ուղարկի որևէ ցուցահանդես՝ «ՉՔԱՆՇԱՆԻ» չի արժանանալ։ Ժողովը միաձայն եկավ այս եզրակացության, թե հարգելի գանձապահի հաշիվը ընդհակառակը ամենախիստ ժյուրիի կողմից, իսկ կարող է արժանանալ «ՁՔԱՆՇԱՆԻ», վասնզի նա «ՉՔԱՎՈՐՈՒԹՅԱՆ» կատարելատիպ է ներկայացնում թատրոնի գանձարանը։ Միանգամայն ցանկություն հայտնվեց, որ այսուհետև վարչության հաշիվներն