Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/492

Այս էջը հաստատված է

Լևոնին ես տեսել եմ Օդեսայում 1899 թվականին, բայց գրել եմ հինգ տարի հետո Բաքվում («Կյանքի բովից», 1951 թ., 8-րդ հ., էջ 221 ): Մի ուրիշ տեղ, արդեն 1934 թ., «Իմ երիտասարդ և պատանի արվեստակիցներին» հոդվածում նա գրել է. ««Արտիստ» -ի Լևոնին ես հանդիպել եմ 1898 թվականին, Բաքվում»։

Ճիշտն այն է, որ Շիրվանզադեն «Արտիստ»-ում նկարագրած կյանքը և արտիստի նախատիպն ու նրա շրջանի մարդկանց տեսել է աքսորի տարիներին և, խոր տպավորության տակ վերադառնալով Բաքու, 1900 թ. գրում և ավարտում է պատմվածքը։ «Արտիստ»-ը տպագրվում է «Մուրճ»-ում (1901 թ,, № 5)։ Արտակարգ ջերմությամբ և բարձր արվեստով գրած այդ երկի մեջ հեղինակը հետագայում որևէ փոփոխություն չի կատարում։ «Արտիստ»-ը դառնում է մեր ժողովրդի ամենասիրած գործերից մեկը, հայերեն առանձին գրքով լույս է տեսել ութ անգամ, 1909 թ. հրատարակվել է ֆրանսերեն։ Մտել է Շիրվանզադեի երկերի ռուսերեն բոլոր հրատարակությունների մեջ, թարգմանված է ադրբեջաներեն, վրացերեն և այլ լեզուներով։

ԸՆԿԵՐՆԵՐԸ

Առաջին անգամ տպագրվել է «Լումա» ամսագրում 1903 թ. ( № 1, էջ 5—38), «Հավատարիմ ընկերներ» վերնագրով։ Երկրորդ անգամ հրատարակվել է երկերի չորսհատորյակի չորրորդ հատորում 1912 թվին, նույն խորագրով։ Հետագայում, ութհատորյակի 5-րդ հատորում տպագրելուց առաջ, Շիրվանզադեն լրջորեն մշակել է պատմվածքը, փոխել է վերնագիրը, պատմվածքը բաժանել երկու տեսարանի, հերոսներից մեկի՝ Նառիմյանի անունը դարձրել Նազիմյան։ Բացի այդ, բնավորություններն ավելի ընդգծված ու տեսանելի դարձնելու համար, կատարել է ոճական-լեզվական փոփոխություններ, հավելումներ ու կրճատումներ, մշակել է հատկապես երկախոսությունները։ Այս փոփոխությունների մասին գաղափար տալու համար ահա մի օրինակ.

«Օօ, այդ սոսկալի հեզությունը։ Այդ է քո ամենազոր զենքը: Այդ է, որ քեզ ընդհանուրի աչքում դարձնում է համակրելի։ Այո, ամենքը, թե՛ հարուստ և թե՛ աղքատ, թե՛ կին և թե՛ տղամարդ, ընկերներդ, ծանոթներդ, կլիենտներդ քեզ համարում են՝ «Համակրելի Նառիմյանը». . «Հոգյակ Արշակ Մատվեևիչ»։ Ոմանք քեզ մինչև անգամ «Հիսուսիկ» անունն են տվել, սրբապզծելով մեծագույն էակի անունը: Զարմանալի աստղի տակ ես ծնված, ինքը ճակատագիրն է քեզ որդեգրել, հա, հա, հա..,»։

Բայց 1912 թ. տպագրված պատմվածքի այս հատվածը ահա թե ինչ տեսք է ստացել ութհատորյակի 5-րդ հատորում, «Օօ, այդ սոսկալի հեզությունը, նա ավելի դաժան է, քան ինքը դաժանությունը: Այն է, որ քեզ հանրության աչքում դարձնում է համակրելի։ Այո, ամենքը, ամենքր, թե՛ հարուստ և թե՛ աղքատ, թե՛ կին և թե՛ տղամարդ, ընկերներդ, ծանոթներդ, կլիենտներդ քեզ համարում են համակրելի։ «Համակրելի Նազիմյանր, հոգյակ Նազիմյանը»։ Ոմանք քեզ մինչև անգամ «Հիսուսիկ» անուն են տվել,