կիրառում է քաղաքական ու ոստիկանական տեռոր, ոչնչացնելով ինքնուրույն մտքի և ազատ խոսքի ամեն արտահայտություն, արյունալի դատաստան տեսնում ժողովրդի ազնիվ մարդկանց նկաամամբ։ Պատմվածքը լույս է տեսնում ըստ «Գրական թերթ»-ում տպագրված ստի:
ԿՅԱՆՔԻ ԺՊԻՏԸ
Գրվել է 1908 թ. ապրիլին, Փարիզում։ Առաջին անգամ տպագրվել է Թ, «Գեղարվեստ» ամսագրում (№ 6, էջ 116—117)։ Տպագրելով «Հավաքածու փոքրիկ երկերի» գրքում, Շիրվանզադեն կատարել է մանր փոփոխություններ, իսկ վերջում ավելացրել մի նախադասություն, «Եվ մայրը ցրեց անշնորհք բանաստեղծի մանկական երգարանը, որ լեցուն էր սարսափներով, շպրտեց վառարանն, ասելով — Ես եմ բանաստեղծ, և դու»։
ԻՄ ԿՅԱՆԻՑ
Մանկության թեմաներով գրված այս զրույցները առաջին անգամ տպագրվել են «Հասկերում» («Հասկեր» 1910 թ, № 11, № 12, «Հասկեր», 11 թ. № 1-2)։ Զրույցները երկրորդ անգամ առանձին գրքով լույս են սել 1938 թ, «Կյանքի բովից»-ի առաջին գլխի որոշ հատվածների հետ։ Տպագրվում է «Հասկեր»-ում լույս տեսած տեքստը։
ՍԱՐԳՍԻ ՎԻՇՏԸ
Գրվել է 1911 թ., լույս է տեսել նույն թվականին «Հորիզոն»-ում №К 75), երկրորդ անգամ լույս է տեսել 1951 թ. «Երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում։
ԿՈՍՄՈՊՈԼԻՏԸ
Գրվել է 1913 թ. դեկտեմբերին և տպագրվել նույն թվին «Մշակ» լրագրում (№ № 270-273), երկրորդ անգամ լույս է տեսել ութհատորյակի ութերորդ հատորում (1934 թ.) «Կոսմոպոլիտը» Շիրվանզադեի ամենաուշագրավ հատորում (1931 թ.)։ «Կոսմոպոլիտը» Շիրվանզադեի ամենաուշագրավ պատմվածքներից մեկն է։ Գրողը միշտ էլ ատել է ինտելիգենցիայի և առհասարակ հասարակության զանազան շրջաններում նկատվող կոսմոպոլիտիզմը։ Խոր հարգանք ունենալով բոլոր ազգերի նկատմամբ, Շիրվանզադեն միաժամանակ նկատում է, որ անհայրենիք կոսմոպոլիտը չսիրելով իր երկիրն ու ազգը, չի կարող սիրել մյուս ազգերին ու ժողովուրդներին և առհասարակ չի կարող լինել իսկական մարդ։ Այս պատմվածքում Շերվանզադեն առանձին վարպետությամր ու նպատակասլացությամբ է կերտել Ալթունովի ստորաքարշ և շողոքորթ կոսմոպոլիտի տիպը։