Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/496

Այս էջը հաստատված է

ԱԿՈՅԻ ՏՈՆԱԾԱՌԸ

Պատմվածքը տպագրվել է «Մշակ»-ում, 1914 թ., № 3։ Այնուհետև լույս է տեսել «Հավաքածու փոքրիկ երկերի» գրքում 1930 թ, և ութհատորյակի ութերորդ հատորում 1931 թ.։ Լույս է տեսել նաև ռուսերեն:

ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԱՐԴԸ

Գրել է 1914 թ, նույն թվին տպագրել է «Մշակ»-ի № 32-ում. Նույն թվին լույս է տեսել «Մեղրագետ»-ում , 1920 թվին Բոստոնում հրատարակված «Յոթ պատմվածքներ» գրքում։ Այս հատորում հրատարակվում է «Մշակ»-ի տեքստը։

ՆԱՄԱԿԸ

Գրել է 1914 թ. նոյեմբերին և տպագրել է նույն ամսին «Մշակ»-ում (№Л? 247)։ Այնուհետև տպագրվել է 1951 թ. «Երկերի լիակատար ժողովածու»-ի 5-րդ հատորում։

ՀԱՄԲԵՐԻՐ

Գրել է 1914 թ. նոյեմբերին, նույն թվին տպագրել է «Մշակ»-ում (№ 254)։ Երրորդ անգամ հրատարակվել է ութհատորյակի 1-ին հատորում, 1930 թ.։

ՍՏԱԽՈՍԸ

Գրել 1915 թվի հունվարին Շիրվանզադեն գրում է «Համեցեք ոստիկանատուն» վերնագրով երգիծական պատմվածքը։

Պատմվածքը բաղկացած էր երկու մասից, առաջին մասը ստախոսին պատկերում է խաղաղ կյանքի պայմաններում, երկրորդը՝ պատերազմի: Պատմվածքի հերոս Միսակը շաղակրատ զրույցների, պատմությունների և իր տարածած սուտ լուրերի պատճառով բանտարկվում է ոստիկանության կողմից։ «Փոքրիկ երկերի» հավաքածուի համար տեքստ պատրաստելիս, Շիրվանզադեն առանձնացրեց առաջին մասը՝ «Ստախոս» վերնագրով, կրճատելով պատերազմի շրջանին վերաբերվող հատվածը և ոստիկանության հետ կապված պատմությունը։

ՀԱՅՐ ԱՆՈՖՐԻՈՍԻ ՎԻՇՏԸ

Գրվել է 1915 թվին, բայց «Մշակ»-ը չի տպագրել եկեղեցու պաշտոնյաների դեմ ուղղված սուր քննադատության պատճառով։ Լույս է տեսել 1923 թ. «Նորք» հանդեսում (№Mi 3)։ Պատմվածքը պահպանել և «Նորքի», խմբագրությանն է հանձնել Ստ. Զորյանը։