Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/497

Այս էջը հաստատված է

ՄԱՐՋԱՆ

Պատմվածքը տպագրվել է 1916 թ. «Մշակ»-ում, ապա հրատարակվել է 1920 թ. Բոստոնում լույս տեսած «Յոթ պատմվածքներ» գրքում: Սովետական շրջանում առաջին անգամ լույս է տեսել 1951 թ.՝ տաս հատորյակի 5-րդ հատորում։

ՀՍԿԱՆ ԵՎ ԹԶՈՒԿԸ

Գրվել է 1916 թ., տպագրվեք «Մշակ»-ում (№ 45 ): Երկրորդ անգամ հրատարակվել է 1911 թ. երկերի լիակատար ժողովածուի 5-րդ հատորում:

ՀԵՐՈՍԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Գրել է 1916 թ. և տպագրել «Մշակ»nւմ (1916 թ. № № 232—33), հետագայում «Ընտիր երկերի» միհատորյակի համար տեքստը պատրաստելիս հեղինակր կատարել է որոշ շտկումներ, փոխել է նաև հերոսի անունը, Լևոնը դարձնելով Աբգար։ Տպագրվում է «Ընտիր երկերում» լույս տեսած տեքստը:

ՍՐՃԱՐԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴԸ

Գրել է 1916 թ. մայիսին, Թիֆլիսում։ Առաջին անգամ տպագրվել է 1917 թ.՝ «Գեղարվեստ» ամսագրում (№ 6, էջ 136, 141) «Սրճարարնի այցելուն» վերնագրով: Հետագայում, փոքրիկ երկերի հավաքածու և ութհատորյակի ութերորդ հատորի տեքստը պատրաստելիս, Շիրվանզադեն փոխել է վերնագիրը և կատարել ոճական մանր ուղղումներ:

ԱԼԻՆԱ

Գրվել է 1917 թ. Թիֆլիսում, լույս է տեսել 1920 թ. Բոստոնում հրատարակված «Յոթ պատմվածքներ» գրքում։ «Ալինա»-ի ստեղծագործական պատմությանն առնչվող առիթով մի հետաքրքրական հուշ է թողել Շիրվանզադեն 1809 թ. Շվեյցարիայում նա ծանոթանում է մի ֆրանսիացի նկարչուհու հետ։ Ժամանակի ընթացքում ծանոթությունը վերածվեց իսկական մտերմության, Շիրվանզադեն հիշում է, «Այսօր ես այդ զմայլելի երեկոները մտաբերում եմ մի տեսակ հաճելի թախիծով, նաև հպարտությամբ: Նրանք իմ անցյալի երազներից մեկն էին, լավագույն երազներից։

Ութ տարի անցած, մի բոլորովին տարբեր բովանդակությամբ երկ գրելիս, հանկարծ անդրադարձա այդ երազին։ Ընթերցողը, եթե հետաքրքրվում է, թող կարդա «Ալինա» վիպակի վերջին էջը, միայն վերջինը...»։

(Կյանքի բովից, Հ. 8-րդ, 1951 թ, էջ 396)։

Այդ էջում Շիրվանզադեն բժիշկ Ախուրյանի միջոցով շարադրում