Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/63

Այս էջը հաստատված է

նրա գլուխը, ստիպեց նրան լռել։ Հայտնվեց, որ վեճը Լևոնի պատճառով էր։ Հույնը Լևոնի մրցակիցն էր թատրոնի վերնահարկում և շվացնում էր այն երգիչներին, որոնց նա ծափահարում էր: Նա Իցկոյի մոտ Լևոնին հայհոյել էր։ Իցկոն պաշտպանել էր բացակա ընկերոջը և վեճի բռնվել։

Երբ Չաուշենկոն պատմեց ինձանից լսածը, Իցկոն, վերուվար թռչկոտելով, գոչեց.

— Իհե՛, իհե՛ խեղճ Լևոն...

Նա ևս գիտեր, որ Լևոնը միշտ երազում է Լուիզայի մասին, և պատմեց մեզ մի քանի մանրամասներ։ Ի միջի այլոց ասաց, թե շատ տխրելիս Լևոնը գնում էր «Ալեքսանդրյան պարկ» կոչված զբոսավայրն ու այնտեղ ծովափի կողմում, մի հեռավոր նստարանի վրա նստում, կիթառը ծնկների վրա դրած, և մտիկ անում նավահանգստից դուրս եկող շոգենավին։ Քանի-քանի անգամ Իցկոն հանդիպել է նրան այդ դրության մեջ, նա ասել է. «Իցկո, երբ մտիկ եմ անում մի հեռացող շոգենավի, ինձ թվում է, որ ես էլ նրա վրա ուրիշների հետ գնում եմ հեռու, հեռու երկրներ...»:

— Գնա՛նք Ալեքսանդրյան պարկ, այնտեղ է, երևի,— աոաջարկեցի ես։

Տասը րոպեում հասանք զբոսավայրը, անցանք այդ ընդարձակ այգին երկայնությամբ ու լայնությամբ, նայեցինք բոլոր ծառուղիները․. չկար ու չկար Լևոնը...

— Ես վերադարձա տուն հոգնած և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, թողնելով Չաուշենկոյին և Իցկոյին որոնել իրանց կորած ընկերոջը...


Վատ նախազգացումս ինձ այնքան չարացրել էր, որ ես առանց որևէ պատրվակի հրաժարվեցի մասնակցել սինյորա Ստեֆանիայի այդ օրվա ուրախ խնջույքին: Ես պառկած էի հագուստով անկողնակալիս վրա և մտածում էի Լևոնի և միմիայն Լևոնի մասին։ Նրա տխուր, հուսահատությամբ լի աչքերն էի հիշում վերջին րոպեին և նրանց մեջ կարդում էր մի փոքրիկ, բայց սքանչելի հերոսի հոգու անհուն տվայտանքը։ Երևակայում էի նրան յուր թշվառ հոր դրության մեջ