Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/70

Այս էջը հաստատված է

իմ անալիզը: Դու գիտես հաշտեցնել ծայրերը, հարթել անկյունները, միացնել գույները և ստեղծել ներդաշնակություն այնտեղ, ուր շիտակ մարդիկ միայն տգեղություն են տեսնում։ Ամենակատաղի հակառակորդների մեջ անգամ գտնում ես հայացքների ընդհանուր կետ և այդ կետի վրա հարկագրում ես նրանց իրարու երեսին ժպտալ, ձեռը սեղմել: Էհ, այժմ ես թողնում եմ ինձ մի կողմ, իմ ձեռով դրոշմելով իմ ճակատին գարշելի ածականը, և դառնում եմ միայն քեզ, որովհետև կարևորը դու ես և ոչ ես: Դու հասարակության մեջ խոսում ես հանդարտ, անվրդով, ստեպ-ստեպ նայելով խելոք մարդկանց երեսին ակնածու հայացքով, մի հայացք, որ արտահայտում է. «ներեցեք, եթե ես սխալվում եմ»։ Եվ ոչ ոք չի ասում, թե դու սխալվում ես, որովհետև երբեք վիճելի ճշմարտություններ չես ասում, որովհետև քո բոլոր ասածները հին աքսիոմաներ են։ Յուրարանչյուր մի ազդեցիկ բառի համար դու ունես ձեռների չափած կցած շարժումներ և դեմքի պատրաստի արտահայտության։ Բառերը շեշտում ես գեղեցիկ, միշտ աչքերիդ մեջ պահելով սովորական հեզությունը։ Օօ, այդ սոսկալի հեզությունը, նա ավելի դաժան է, քան ինքը դաժանությունը: Այն է քո ամենազոր զենքը կյանքի։ Այն է, որ քեզ հանրության աչքում դարձնում է համակրելի։ Այո, ամենքը, ամենքը, թե հարուստ և թե աղքատ, թե կին և թե տղամարդ. ընկերներդ, ծանոթներդ, կլիենտներդ քեզ համարում են համակրելի։ «Համակրելի Նազիմյանը, հոգյակ Նազիմյանը»: Ոմանք քեզ մինչև անգամ «Հիսուսիկ» անունն են տվել, սրբապղծելով մեծագույն վարդապետի անունը։ Նազիմյան, դու մի կատարյալ տիպ ես, Նազիմյան, տիպ։ Ահ, ցավում եմ, որ ես մի մեծ վիպասան չեմ, ինչպե՞ս քեզ կանմահացնեի իմ գրչով: Դու տիպ ես հավիտենական, եղել ես, կաս և լինելու ես միշտ աշխարհի բոլոր կողմերում և ինչ պայմաններում ևս լինես։ Ռչ մի քաղաքական, կրոնական կամ օրենսդրական կանոններ քեզ չեն կարող փոխել։ Կփոխվի քո հագուստը. բայց հոգիդ, էությունդ կմնա, վասնզի անմահ ես, ո՛վ ազրահիլի ծնունդ...

— Դե՛հ, բավական է, հարկավոր է վերջ տալ