Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/81

Այս էջը հաստատված է

քան ինքը նրանը։ Այժմ ո՞վ է երկուսից ավելի ստորը։ «Ես, թե նա, ե՞ս, թե նա» կրկնեց մտքում նա մի քանի անգամ և չկարողացավ որոշել։ Նա ձեռքով մի հուսահատական շարժում արավ և ոտքի կանգնեց։ Ի՞նչ պիտի անե այժմ։ Կատարե՞լ արդյոք իր սպառնալիքը։ Բայց չէ՞ որ նա իր զենքը տվեց Նազիմյանին, կարելի՞ է այսուհետև խաբել նրան կամ վախեցնել։

Նա անցավ ընթերցարան։

Նազիմյանը, երկայն սեղանի քով նստած, ոտ ոտի վրա ձգած, հեռագիրներ էր կարդում։ Զգալով ընկերոջ լուռ ներկայությունն իր հետևում, նայեց վարից վեր և ամեն բան հասկացավ։ Այլևս Մերսիմյանը նրա աչքերի մեջ չտեսավ կծու հեգնանք, որ այնպիսի դաժանություն էր տվել այդ ժպտուն դեմքին։ Եվ ինչո՞ւ պիտի լիներ։ Մերսիմյանն ընկած էր, իսկ Նազիմյանը ընկածին հարվածելը ավելորդ էր համարում ոչ ասպետական զգացումից դրդված, այլ այն մշտական երկյուղից, որ հատուկ է ծայրահեզորեն զգաստ բնույթներին։

— Քաղաքական աշխարհում ոչ մի հետաքրքրական երևույթ,— ասաց նա, հեռադիրները շպրտելով սեղանի վրա։

Նրանք միասին դուրս եկան վեստիբյուլ։ Մերսիմյանը դուրս բերեց ծոցի գրպանից նամակը և տվեց Նազիմյանին։

— Ինչի՞ս է հարկավոր այդ կնոջ նամակը,— ասաց Նազիմյանն ամենայն անտարբերությամբ։ Մերսիմյանը ապշած նայեց նրա երեսին։

— Երեկ, մեր փոթորկալի ճաշից հետո,— բացատրեց Նազիմյանը,— ես գնացի նրա մոտ։ էհ, բարեկամս, երբեք չպետք է քրքրել ուրիշի բարոյական տիղմը, առանց սեփականի մասին մի լավ մտածելու։ Բայց ես քեզ չեմ մեղադրում, մանավանդ այդ կնոջը։

Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրեց Մերսիմյանը, նախագուշակելով սակայն, որ ընկերն իր ամենազորեղ հարվածը թողել է վերջի համար։

— Այդ կինն երբեք ինձ չի սիրել։ Նա միայն առիթ է փնտրել քեզ հետ ծանոթանալու, ահա նրա քեզ գրած նամակի իսկական նպատակը։ Դեհ, դեհ, չարժե շփոթվել ու կարմրել։


Ալ. Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ. V—6