Էջ:Shirvanzade, Collection works, vol. 5.djvu/94

Այս էջը հաստատված է

— Այսօր էլ մի կերպ անցկացրու։

— Այսօր էլ, այսօր էլ, մինչև ե՞րբ...

— Կին, կգա մի օր, որ լավ կապրենք և շատ լավ:

Մի դառն, երկարատև ծիծաղ եղավ Նրա պատասխանը:

Եվ կրկնվեց ամեն օրվա դարձած տեսարանը:

— Դու ծույլ ես, դու փախչում ես աշխատանքից, դու անհոգ հայր ես,— ասաց կինը։

— Իսկ դու նյութապաշտ ես, երկրին կպած ողորմելի,— ասաց մարդը։

Հազար անգամ կրկնված դարձվածքներ, որ վաղուց էին կորցրել իրանց սրությունը։ Բայց այս անգամ, երբ Միսակ Ավալյանը, կամենալով ազատվել անախորժ տեսարանից, վերցրեց վերարկուն ու գլխարկը դուրս գնալու, կինը դռների միջից շպրտեց մի բառ, որ մինչև այդ օրր չէր լսվել նրա բերանից։

— Անքանքար...

Այս մի հատիկ թասը կայծակի նման հարվածեց մարդուն, նա կանգ առավ, գունատվեց, գուցե վայր ընկներ, եթե չհենվեր պատին։

— Ահ, դու Էլ, անիրավ, դու էլ,— պատասխանեց, երբ ուշքի եկավ։

— Այո, անքաՆքար: Մի՞թե միՆչև հիմա չգիտեիր։

Ավելի ոչինչ չասաց կինը, դռներն ուժգին թափով ծածկեց և մտավ ներս: Նա զգաց, որ ամուսնու ծայրաստիճան հիվանդ ինքնասիրությանը տվեց մի այնպիսի հարված, որպիսին երբեք չէր տվել:

«Անքանքար»,— հնչում էր Միսակ Ավալյանի ականջներում սոսկալի բառը, երբ անցնում էր ամբոխի միջով: Ահա այդ չար ոսոխի դիվային մի քրքիջ էր, ավելի վիրավորական, քան թե լսեր «դու գող ես»: Եվ այս հարվածը տվեց նրան իր կյանքի հավիտենական ընկերը, նա, որը ընդհակառակը պիտի լիներ իր պաշտպանը, թևեր տվողն ու խրախուսողը:

Անգո՜ւթ կին. վերջապես գտար մի բառ, որի մեջ ամփոփեցիր այն ճշմարտությունը, թե տասներկու տարի է նրան չես ճանաչում, չես գնահատում, չես կարեկցում անգամ: Ի՞նչ ես պահանջում նրանից: Կյանքի նյութական