Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/103

Այս էջը հաստատված է

ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ձեր ամուսնո՞ւց։ Այդ ի՞նչ ասել է——խոնարհությո՞ւն, սե՞ր, թե՞ երկյուղ։

ԵՎԳԻՆԵ. Ոչ մեկը, կամ գուցե երեքն էլ միասին։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Կեցցե՜ս, Եվգինե։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Լիսի՞մ ես, Զարուհի, խոնարհութոն, սեր, երկյուղ, իրեքն էլ միասին. լյավ պեն ա հա՜ա։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Խոնարհությունն ու երկյուղը դեն գցեք, տիկին, սերը պահեցեք, որովհետև մենք քսաներորդ դարի սկզբումն ենք ապրում։
ՍԱՌԱՓՅԱՆ. Բրա՜վո, ազգը մեծ առաջադիմության մեջ է... (Տիկ. Գալամքարյանը Սառափյանի վրա ատելության հայացք է ձգում):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Ով սիրում է, նա պետք է խոնարհվի և վախենա։ Խոնարհվի սիրելուց, վախենա՝ սիրուց զրկվելուց։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Մի քիչ խրթին էր, ամա քեփս եկավ։ (Կնոջը): Դու էլ վըեր մի քիչ խոնարհվիս, փիս չինի հաա։ (Ծիծաղում ու հազում է):
ԵՎԳԻՆԵ. Ո՞րտեղ կկամենայիք թեյ խմել, այստե՞ղ, թե՞ սեղանատանը։ (Ուզում է գնալ):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. Իհարկե, այստեղ։ Սեղանատանը շատ տոթ է։ Բայց դու մի գնար, ես ինքս կկարգադրեմ։ (Գնում է սեղանատան, ձեռով նշան անելով Եվգինեին՝ նստել: Նույն վայրկյանին ներս են մտնում նախասենյակի դռնից Միհրանը, Աուլթանյանը և Վարսամյանը):

ՏԵՍԻԼ 5

ՆՐԱՆՔ, ՄԻՀՐԱՆ, ՍՈԻԼԹԱՆՅԱՆ և ՎԱՐՍԱԱՅԱՆ

{{Պիես|ՄԻՀՐԱՆ.+ (Բարևելով ուրախ ու զվարթ) Հյուրե՜ր, ավելի թանկագին սյուրպրիզ չէր կարող լինել ինձ համար։ (Սառափյանին): Աա, ֆրակո՞վ, հասկացա, Միրզաջանովների ճաշին ես եղել: (Գալամքարյաններին) Հուսով եմ, այս երեկոն լավ կանցկացնենք։ Հազիվ կարողացա այս անպիտանին (ցույց տալով Սուլթանյանին) բերել այստեղ։ ԵՎԳԻՆԵ.+ (Սուլթանյանին) Մի՞թե այդքան ձանձրանում եք մեր տանը, որ ուժով են բերում ձեզ։