Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/105

Այս էջը հաստատված է

ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Մի գործ, որ ամոթ է բերում մեր ինտելիգենցիային։

ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Որ զբաղված է գեղարվեստական իրերով ծածկված սեղանի մոտ, լուսանկարները դիտակով նայելով) Ինտելիգենցիան, արդյոք, ի՞նչ դեր է կատարում այդտեղ։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱն. Պարոն Արաբաջյանը համարվում է իր կնոջ ինքնասպանության պատճառը, իսկ նա համալսարանական է։
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Եվ ի՛նչ: Մի՞թե մի մարդու մեղքը պիտի ամբողջ դասակարգի վզին փաթաթել։
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ. Իմ կարծիքով, այդ Արաբաջյանն այնքան էլ արժանի չէ այն հալածանքին, որին ենթարկել է նրան հասարակական կարծիքը։
ՄԻՀՐԱՆ. (Ներս է մտնում) Քնած է, հարբածի պես։ (Նստում է Եվգինեի մոտ և սկսում ականջ դնել խոսակցությանը):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Դուք արդեն չափազանց ներողամիտ եք դեպի Արաբաջյանը։ Երևի գործին լավ ծանոթ չեք։ (Ներս է մտնում Մարթան մի բաժակ թեյ ձեռին խառնելով):
ՍԱՌԱՓՅԱՆ. Ես էլ լավ ծանոթ չեմ այդ գործին։
ՄԻՀՐԱՆ․ Այդ ի՞նչ է, Բաթումի դրամայի մասի՞ն եք խոսում։ Օօ, ես շատ լավ գիտեմ։ Թիֆլիս եղած ժամանակս մի օր մտա պալատը և կարդացի ամբողջ գործը։ (Եվգինեին): Ես քեզ դեռ չե՞մ պատմել։
ԵՎԳԻՆԵ. Ոչ. բայց մի քանի րոպե առաջ կարդացի լրագրում։
ՄԻՀՐԱՆ. Օօ, ոչ, ես ավելի մանրամասն գիտեմ։ Դա մի նշանավոր երևույթ է։
ՏԻԿ․ ԳԱԼԱՄՔԱԲՅԱՆ. Հապա, հապա, պատմեցեք, շատ հետաքրքրական է։
ՄԻՀՐԱՆ. Ես կպատմեմ միայն էականը։ Այդ Առաքել... Արտբաջյանը համառ կերպով, նախադրյալ միտումով և սիստեմատիկաբար հալածել է իր կնոջը։ Հալածել է գիշեր-ցերեկ, անդադար, որպեսզի հուսահատեցնի նրան։ Նա զրկել է կնոջն ամեն հաճույքից, երբեմն չի թույլ տվել ուտել անգամ, հետը խոսել է՝ միշտ կոպիտ, շատ անգամ հայհոյանքներով։ Ամեն քայլում հիշեցրել է նրան