ՄԻՀՐԱՆ․ (Վախեցած, ոտքի կանգնելով) Եվգինե՜․․․
ԵՎԳԻՆԵ. Ոչինչ... (Աշխատում է ժպտալ)։ Կայծա՜կը․․․
ՍԱՌԱՓՅԱՆ. (Մոտենալով լուսամատին): Եվ ի՜նչ կայծակ։ Ահա և սարսափելի որոտում։ (Լսվում է որոտում):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Եղիա մարգարեի քյուրքը ճղեցին։
ՍԱՌԱՓՅԱՆ․ (Ծիծաղում է), Հա, հա, հա, քյո՜ւրքը։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Մոտենում է Եվգինեին ե սուր հայացքով նայում նրա երեսին)։ Դուք կայծակի՞ց եք ավելի վախենում, թե՞ փոթորիկից։ (Եվգինեն տխուր ժպտում է)։Ինչո՞ւ ընդհատեցիք հետաքրքրական խոսակցությունը: (Նստում են)։ Հա, ուրեմն, պարոն Միհրան, դուք կներեի՞ք։
ՍՈԻԼԹԱՆՅԱՆ․ Այդ ինձ համար անհասկանալի է։
ՏԻԿ. ՄԱՐԹԱ․ Միհրան, այդ ի՞նչ ես ասում։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ․ էդ հո՞ւնց կներեիր, խելքս իսկի պեն չի կտրում։
ՍԱՌԱՓՅԱՆ․ Այո, հո՞ւնց։
ՎԱՐՍԱՄՅԱՆ․ (Ոտքի է կանգնում, հանկարծ ոգևորվելով) Չեմ հասկանում, ինչո՞ւ է ձեզ զարմացնում Միհրանի ասածը։ Մի՞թե տիկին Արաբաջյանն անբարոյական է եղել։ Անպիտանի մեկը նրան մոլորեցրել է համարյա թե մանուկ հասակում—օրիորդը տասնուհինգ տարեկան է եղել։ Մի՞թե դա այնպիսի մեծ հանցանք է, որի համար ամուսինը պիտի տանջեր նրան մինչև ինքնասպանություն։ Ասացեք, խնդրեմ, ո՞ր տղամարդն է մինչև ամուսնությունը իրան մաքուր պահում։ Կարո՞ղ եք ցույց տալ մի այդպիսի տղամարդ։ Ինչո՞ւ կանայք ներում են մեր ամենա զզվելի կեղտերը, իսկ մենք չենք ուզում ներել նրանց սխալը։ Ես թույլ եմ տալիս, որ Արաբաջյանը կարող էր չափազանց կատաղել կնոջ դեմ նրա անցյալի պատճառով։ Թույլ եմ տալիս, որ նա պիտի իրան խայտառակված համարեր։ Բայց ո՞ւր էր այդ մարդու ներքին դատավորը, որ հիշեցներ նրան իր սեփական անցյալը, ուր անշուշտ կան կեղտնր։ Ինչո՞ւ թշվառ կինը ներել է նրան այդ կեղտերը, իսկ ինքը—ոչ։ Որովհետև մեկը կին է, մյուսը տղամա՞րդ։ Որովհետև հասարակական կարծիքի