Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/110

Այս էջը հաստատված է

Տիկ․ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Առանձին, ամուսնուն) Նկատեցի՞ր

քանի անգամ գույնը փոխեց:
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ա կնիկ, թողար տեսնենք, պեն չունի՞ս...
ՍԱՌԱՓՅԱՆ. (Պաուզա: Լսում է, հետո) Հիանալի՜ է, հիանալի..․ Բայց այդ, կացեք, կացեք, այդ ծանոթ բան է․․․
ԵՎԳԻՆԵ. Շոպենի նոկտյուրն է «Կաթիլ» անունով, ես շատ եմ սիրում... ամբողջ օրը պյուպետրի վրա է․․․ Ոչ—մելանխոլիա, ոչ— վիշտ, այլ հիվանդ հոգու տառապանք։ (Կամաց-կամաց ձեռները թուլանում են, գլուխը թեքվում
է կրծքին):
ՏԻԿ. ՄԱՐԹԱ. (Մոտենալով Եվգինեին) Ահ, ի՞նչ պատահեց, դու գունատվեցիր։ (Եվգինեն նվաղում է): Ուշքը գնում է... Ջո՜ւր... (Բոլորը շփոթվում են, շրջապատելով Եվգինեին: Սառափյանը ջուր է մոտեցնում):
ՄԻՀՐԱՆ. (Վախեցած) Եվգինե՛... (Չոքում է նրա առջև):
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Ամուսնուն) Լա՛վ ուշադրություն դարձրու այդ բոլորը նրանից է...
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Փիե՜...
ԵՎԳԻՆԵ. (Ուշքի գալով) Ոչինչ, մի՛ վախենար։ (Միհրահի օգնությամբ վեր է կենում, ճիգ անելով ժպտալ): Կայծակն ինձ վախեցրեց։ (Հյուրերին) Ներեցեք, խնդրեմ, գլուխս պտտեց, ուրիշ ոչինչ... Անցավ, բոլորովին անցավ։ Նստեցեք, ուրիշ բան կնվագեմ... (Սկսում է նվազել ուրախ բան: Բայց հյուրերն այնքան շփոթված են, որ չեն վստահանում ձանձրացնել տանտիրուհուն):
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. էդ մուզիկը որ կա մարդու արինը տակն ու վրա ա անըմ...
ՍՈՒԼԹԱՆՅԱՆ. (Պաուզա) Գոնե ես չէի կամենալ ձեզ ձանձրացնել, տիկին։ Դուք, երևի, տկար եք կամ հոգնած, հանգստացեք...
ՄԻՀՐԱՆ. (Դաշնամուրի կափարիչը ծածկելով): Ես քեզ արգելում եմ...
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Բարսեղ, գնա՛նք։
ՄԻՀՐԱՆ. (Տիկ.Գալամքարյանին) Դուք կներե՞ք...
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ի՞նչ ներելու բան կա։ Ես առանց այդ