Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/111

Այս էջը հաստատված է

Էլ երկար մնալ չէի կարող. ես գործով էի եկել: (Եվգինեն, որ տակավին գունատ կանգնած է դաշնամուրի մոտ): Չմոռանաք իմ առաջարկության մասին պարոն Միհրանից թույլտվություն խնդրել։

ՄԻՀՐԱՆ. Այդ ինչ թույլտվոլթյուն է։
ՍԱՌԱՓՅԱՆ. (Հեգնաբար) Տիկինը մի նոր ընկերություն է հիմնել, առաջարկում է Եվգինեին անդամ գրվել։ Մի խոսքով, երկու հարյուր ռուբլու գործ է։
ՄԻՀՐԱՆ. (Տիկ. Գալամքարյանին) Իմ ամուսինն ազատ է անելու ինչ որ ցանկանում է, իսկ իմ գրպանը միշտ նրա տրամադրության տակ է։
ՏԻԿ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. (Եվգինեին խորհրդավոր) Լսո՞ւմ եք, ազատ եք անելու, ինչ կամենում եք։ Գնահատեցեք, ցտեսություն։
Պ. ԳԱԼԱՄՔԱՐՅԱՆ. Ձեզ տեսությոն։ Սռափով, թաթդ տոր տեսնեմ, քը մատաղ։ (Սեղմում է ձեռքը): (Հյուրերը գնում են. Մինրանն ու Մարթան ուղեկցում են նրանց մինչև նախասենյակ):
ՍԱՌԱՓՅԱՆ. (Դռների մոտ, բոլորից թաքուն բռնելով Միհրանի թևը) Մոտդ հիսուն ռուբլի կա՞։ (Մինրանը վարտիքի գրպանից նանում է ու տալիս երկու հատ ճխլված 25-անոց): Մերսի՜... (Մոտենում է Եվգինեին, որ կանգնած է սենյակի մեջտեղում): Եվ շատ լավ ես անում, որ այդ խորամանկ տիկին Գալամքարյանին պատիվ չես անում մինչև նախասենյակ ճանապարհ դնելու։ Հետո կասեմ պատճառը։ Ցտեսություն։ (Դռների մոտ հանդիպում է Մինրանին ու Մարթային) Ցտեսություն։ (Գնում է):



ԳԼՈՒԽ 6



ԵՎԳԻՆԵ, ՄԻՀՐԱՆ ԵՎ ՄԱՐԹԱ


Մինչև Մինրանի և Մարթայի վերադառնալն Եվգինեն ժողովում է ուշքը բոլորովին և ժպտում նրանց երեսին:
ՄԱՐԹԱ. Դու մեզ վախեցրիր, Եվգինե, մի՞թե կարելի է այդ չափ ներվային լինել։
ԵՎԳԻՆԵ. Դատարկ բան էր, անցավ, չարժե մտածել․․․