ԵՎԳԻՆԵ. Հեքիաթ...
ՄԻՀՐԱՆ. Դու բոլո՞րը պատմեցիր։
ԵՎԳԻՆԵ. Բոլորը:
ՄԻՀՐԱՆ. (Ոտքի է կանգնում կամացուկ, նայելով Եվգինեի երեսին) Ոչ, կարծեմ մի բան մոռացար: Այդ հեքիաթս ինձ ծանոթ է։ Ինքնասեր կինը լինում է բարոյապես իր մարդուց շատ բարձր: Այնքան բարձր, որ մարդու բոլոր
արժանավորությունները նսեմանում են նրա մոտ։ Ինքնասեր կինը լինում է այնքան գրավիչ, այնքան հրապուրիչ, որ իր մի ժպիտով վարձատրում է ամուսնու բոլոր բարությունները։ (համբուրում է ): Եվգինե, դու չես կարողանում հեքիաթներ պատմել, ավելի լավն է պատմիր եղելությունը։
ԵՎԳԻՆԵ. Եղելությո՞ւն։ (Պաուզա. Միհրանը նայում է նրան: Եվգինեն երկու ձեռները գնում է նրա ուսերի վրա, նայում աչքերին) Որքա՜ն բարություն կա քո աչքերում։ (Ձայնը դողդողում Է) Իսկ ե՞ս... (Աչքերը լցվում են արտասուքով) Բավական է... (Ձեռները վերցնում է Միհրանի ուսերից և հեկեկալով վազում դեպի ննջարան):
ՄԻՀՐԱՆ. (Ապշած նայում է նրա հետևից և երբ Եվգինեն բոլորովին անհետանում է: Պաուզա) Չեմ հասկանում... Ձեռը սեղմում է ճակատին):
Վարագույր