ԱՐԱՐՎԱԾ Բ.
Նույն սենյակը, նույն կահ-կարասին ցերեկով: Կեսօրյա մեկ ժամն է: Լուսամուտները դեպի փողոց բաց են: Հատակի կահ-կարասիի մի մասի վրա սփռվել են ապրիլյան արեգակի ախորժալի ճառագայթները:
ՏԵՍԻԼ 1
ՀՌԻՓՍԻՄԵ, ՄԱՐԹԱ, հետո ԵՎԳԻՆԵ
ՀՌԻՓՍԻՄԵ. (Ներս է մտնում նախասենյակի դռներից գլխարկով ու վերարկուով: Նայում շուրջը: Ոչ ոքի չտեսնելով, մոտենում է նախ Միհրանի առանձնասենյակի դռներին, ականջ դնում: Ձայն չլսելով, մոտենում է ննջարանի դռներին, ուզում է ներս մտնել, թողնում է մտադրությունը, հետ դառնում: Ձախ կողմի խորքի, այն է սեղանատան՝ դռներից ներս է մտնում Մարթան ճագնված՝ գլխարկով): Ահ, որտե՞ղ եք։ (Համբուրվում են) Մտնում եմ ներս, ոչ ոք, աղախին էլ չկա, իսկ դռները բաց գողերի համար։
ՄԱՐԹԱ. Այդ, երևի, Միհրանն է մոռացել աղախնին կանչել, որ դռներր փակի։ նա մոռացկոտ է։
ՀՌԻՓՍԻՄԵ. Ժենյան տա՞նն է։