Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/119

Այս էջը հաստատված է

ԵՎԳԻՆԵ. Ես նրան արժանի չեմ...

ՀՌԻՓՍԻՄԵ. Ո՞վ ասաց արժանի չես։ Պոլկովնիկ Միրվելովի աղջիկն ո՞ւմ չի արժանի։ Եթե նա բարի է, խելոք, փող շատ է աշխատում, պատիվ ունե, դու էլ գեղեցիկ ես, խելոք, հրեշտակի պես մաքուր...
ԵՎԳԻՆԵ. (Հառաչանքը թաքցնելով) Մաքուր, օ՜օ, տեր աստված, այս ինչ տանջանք է... (Վեր է կենում, մոտենում լուսամուտներից մեկին):
ԵՎԳԻՆԵ. (Արագությամբ իչխելով իրան) Անքուն եմ, անքուն: Դու որ գնաս, ես պառկելու եմ անկողին...
ՀՌԻՓՍՒՄԵ. Շատ լավ կանես, որդի... ահա ես գնացի... (Համբուրվում է: Լսվում է զանգի ձայն):
ԵՎԳԻՆԵ. Ահա, տեսնո՞ւմ ես, մի ժամ հանգիստ չեն թողնում: Երևի հյուր է։ Ես դեռ մազերս կարգի չեմ բերել: Մի փոքր սպասիր, ես իսկույն կգամ։ (Գնում է ննջարանի դռներով: Երմոնեն ներս է հրավիրում Գաբրո Ազարյանին ասելով՝ «այստեղ են»):

ՏԵՍԻԼ 3

ՀՌԻՓՍԻՄԵ և ԳԱԲՐՈ ԱԶԱՐՅԱՆ

ԳԱԲՐՈ ԱԶԱՐՅԱՆ. (Հագնված է ճաշակով, նորաձև: Երեսին սիրալիր ժպիտ, ձևերը նուրբ, ձայնը մեղմ և բարեհամբույր: Հեռվից գլուխ տալով, մոտենում է Հռիփսիմեին) Հուսով եմ չեք մոռացել։

ՀՌԻՓՍԻՄԵ. Վահ. Գաբրո՜... Այդ ո՞ր աստծուց (Գաբրո Ազարյանը համբուրում է նրա ձեռը, իսկ նա Աղարյանի ճակատը):
ԳԱԲՐՈ. Փողի աստծուց, մայրիկ, մամոնայի։ Ամենքը փողի համար այստեղ են վազում, ես էլ վազեցի:
ՀՌԻՓՍԻՄԵ. Շատ ուրախ եմ, որդի, համեցեք, նստիր, որտեղ քեֆդ է։ (Գաբրոն նստում է բազկաթոոի վրա, սպասելով սակայն, որ նախ Հռիփսիմեն նստի): Վա՜հ, վա՜հ, աչքերիս չեմ հավատում։ Ասա է, ի՞նչ կա, գործո՞վ ես եկել։
ԳԱԲՐՈ. Հապա։ Ինձ ուղարկել են այստեղ իբրև ներկայացում քիչ մի նոր ընկերության։