Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/121

Այս էջը հաստատված է

ՀՌԻՓՍԻՄԵ. (Շոյված) Այu օրհնված քաղաքում ամենքը չաղանում են...

ԳԱԲՐՈ. Օրհնվա՞ծ։ Այդ ինչի՞ցն է, որ ուրիշներն անիծում են այս քաղաքը, իսկ դուք օրհնում եք։
ՀՌԻՓՍԻՄԵ. Մեղք են գործում անիծողները, որդի։ Այս քաղաքի նման քաղաք չկա։ Քո Թիֆլիսն ինչ է սրա մոտ, այստեղ ամեն բան լավ է։ Մարդիկ խելոք են, աշխատասեր, իսկ բարությունն էլ մի ասա, այստեղ չար մարդ չկա։ Մեկ էլ, որ այստեղ նախանձ չկա. որդի։ Իսկ Թիֆլիսում, օհ, օհ, օհ, մարդ են ուտում։ Եթե Ժենյաս այնտեղ այսպես բախտավորվեր, ո՜ւ ո՜ւ ու,
ամենքը նախանձից կտրաքվեին, էլ բան չէր մնալ — չհնարեն, որ աղջկաս իր մարդուց բաժանեն։ Այստեղ մարդիկ ժամանակ չունին նախանձելու։ Ահ, ինչ ուշացավ Ժենյաս։ Ես մի քիչ վռազում եմ, որդի, կներես։ Ահա գալիս է։
ԵՎԳԻՆԵ. (Ներս է մտնում և նկատելով Գաբրոյին, ցնցվում է. շփոթվում և մնում անշարժ):

ՏԵՍԻԼ 4

ՆՐԱՆՔ և ԵՎԳԻՆԵ

ՀՌԻՓՍԻՄԵ. (Ծիծաղելով) Չճանաչեց։

ԵՎԳԻՆԵ. (Մոտեում է սեղանատան դռներին՝ մտածում) Երմոնե՜։ (Շտապով ներս է մտնում Երմոնեն: Եվգինեն ուզում է նրան մի բան ասել, բայց մտածում է, վճռական շարժումն է անում, հետո ձեռով նշան անում նրան հեռանալու: Երմոնեն գնում է զարմացած: Զարմացած է նաև Հռիփսիմեն):
ՀՌԻՓՍԻՄԵ. Ժենյա, չե՞ս ճանաչում Գաբրոյին. մեր բարի, քաղաքավարի հարևան Գաբրո Ազարյանին։
ԳԱԲՐՈ․ (Եվգինեն դուրս գալու րոպեից ոտքի է վեր կացել և անշարժ կանգնած ժպտալով սպասում է նրա հայացքին) Երևի, շատ փոխվել, ծերացել եմ։ (Մոտենում է և կամենում Եվգինեի ձեռը համբուրել):
ԵՎԳԻՆԵ. (Ձեռը կամացուկ, մորից թաքուն, խլում է նրանից) Բարև ձեզ...