Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/122

Այս էջը հաստատված է

ՀՌԻՓՍԻՄԵ. Հիմա ճանաչեցի՞ր։

ԳԱԲՐՈ. Աչքից հեռու—մտքից ընկած. էհ, ինչպե՞ս կհրամայեք ձեզ անվանել այժմ։ Առաջ ինձ համար փոքրիկ Ժենյա էիր, իսկ այժմ Եվգենիա Պա՞վլովնա, թե՞ տրիկին Ալվերդյան։ (Առանձին) Տեր աստված, որքա՜ն զեղեցկացել է։
ՀՌԻՓՍԻՄԵ. Գաբրոն ամեն բան լսել է Միհրանի մասին։ Ժենյա, շնորհավորիր նրան, Լիզան նշանվել է։
ԵՎԳԻՆԵ. (Անտարբեր) Այո՞։
ԳԱԲՐՈ. Այո, տիկին, թե՛ նշանվել է և թե՛ շուտով պիտի ամուսնանա— գիտեմ, բայց թե երկար ժամանակ կապրի մարդու հետ—աստված գիտե։
ՀՌԻՓՍԻՄԵ. Ի՞նչ ես ասում, որդի, ա՛յ ա՛յ ա՛յ։ Նստիր։ Ինչ ես կանգնել...
ԳԱԲՐՈ. Մեր ժամանակում կնոջ համար մարդուց բաժանվելն ավելի հեշտ է, քան ամուսնանալը։
ՀՌԻՓՍԻՄԵ. էհ, դու էլի առաջվա կատակասերն ես։ Ժենյա, ես գնացի, բայց շուտով կգամ։ (Գաբրոյին) Այսօր, երևի այստեղ կճաշես, իսկ վաղն անպատճառ իմ մոտն ես։(Վեր է կենում):
ԵՎԳԻՆԵ. Մամա, աշխատիր շուտով վերադառնալ, գործ ունեմ։
ՀՌԻՓՍԻՄԵ. Լավ, լավ։ (գնում է):


ՏԵՍԻԼ 5



ԵՎԳԻՆԵ և ԳԱԲՈ ԱՋԱՐՅԱՆ


ԵՎԳԻՆԵ. (Ուղեկցում է մորը մինչև նախասենյակ, սպասում է մինչև նրա բոլորովին դուրս գնալը և դռները ծածկում․ հետո մոտենում է սեղանատան ղռներին, նայում դեպի ներս, ղււները ծածկում, հետո կանգնում է բեմի մեջտեղում ու նայում Գաբրոյին ոտից մինչև գլուխ):
ԳԱԲՐՈ. (Ամբողջ Ժամանակ ոտքի վրա «Աչքերով հետևում է նրան, նրա դեմքն արտահայտում է մերթ զարմացում ու տարակուսանք, մերթ ուրախություն և հրճվանք) Վերջապե՜ս։ (Հարձակվում է Եվգինեին համբուրելու):
ԵՎԳԻՆԵ. (Առանց տեղից շարժվելու, ձեռը բարձրացնում է