Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/127

Այս էջը հաստատված է

ԳԱԲՐՈ. Այո, այդ բարի և միամիտ կնոջը...


ԵՎԳԻՆԵ. (Ստորագրությամբ ոտքի է կանգնում կատաղած) Որի բարեկամությունը դուք այդպես ապականեցի՞ք։ Օօ, բավական է, հեռացեք...

ԳԱԲՐՈ. Կհեռանամ, իհարկե, բայց խոսք տվեք, որ չեք կատարիլ ձեր անմիտ վճիռը։

ԵՎԳԻՆԵ. Ի՞նչ, ի՞նչ իրավունքով եք պահանջում ինձնից այդպիսի խոսք:

ԳԱԲՐՈ. Սիրող մարդու իրավունքով։

ԵՎԳԻՆԵ. Սե՜ր... Մի՛ սրբապղծեք այդ բառը։ Կան բերաններ, որոնք իրավունք չունեն նրան արտասանելու» (Զսպելով իր հուզումը, մոտենում է սեղանատան դոներին):

ԳԱԲՐՈ. Ի՞նչ եք կամենում անել:

ԵՎԳԻՆԵ. Կանչել աղախնին, որ ձեր վերարկուն պահի։

ԳԱԲՐՈ. (Պաուզա, որի միջոցին Գաբրոյի մեջ տեղի է ունենում հոգեկան պատերազմ, նա ճանաչում է Եվգինեի հոգին): Ես կգնամ առանց աղախնի օգնության էլ: Բայց, աստված սիրեք, մի՛ կործանեք ձեզ։ Դուք այդքան երիտասարդ եք, գեղեցիկ, կյանքը ձեզ ժպտում է, երես մի՛ դարձնեք նրանից։ Եվգինե, ես ձեզ լավ չէի ճանաչում, այժմ ճանաչեցի: Խոստովանում եմ, ես ձեզ համարում էի մեկը այն կանանցից, որոնք... որոնք... այդչափ լուրջ չեն նայում կյանքին... բայց աչքերս բացվեցին և այժմ ձեզ տեսնում եմ ձեր իսկական գույնով։ Ես մոլորված էի և ահա այժմ զղջում եմ... գոնե այս բանին հավատացեք...

ԵՎԳԻՆԵ. (Հեգնական դառն ծիծաղով): Հա, հա, հա, զղջում եմ, հա, հա, զղջում եմ. այդպես շո՞ւտ։ (Պաուզա): Բավական է, բավական է, այս րոպեին ամուսինս կարող է գալ. ես չեմ ուզում, որ դուք հանդիպեք միմյանց: Գնացե՛ք...

ԳԱԲՐՈ. (Ամոթից ընկճված): Եվգինե՜...

ԵՎԳԻՆԵ. Գնացե՛ք, գնացե՛ք, խնդրում եմ, ես առանց այդ էլ շատ եմ տանջվում։ (Մոտենում է նախասենյակի դռներին)

ԳԱԲՐՈ. Գոնե մի մեղմ հայացք, ներման մի թույլ Ժպիտ:

ԵՎԳԻՆԵ. (Առանց նայելու նրան, տանջանքով ցույց է տալիս