Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/129

Այս էջը հաստատված է


մոտը): Պետք է տեսնեիր, թե խեղճն ուրախությունից ինչպես էր լալիս: Օ՜օ, որպիսի հոգեկան երջանկություն է տեսնել անմեղին շղթաներից ազատված և զգալ, որ նրա ազատության մեջ դու էլ դեր ես կատարել։ Նվագի՛ր, նվագի՛ր այդ եղանակը համապատասխանում է իմ հոգեկան տրամադրությանը...

ԵՎԳԻՆԵ. (Վերկացնելով նվագումը: Պաուզա): Շո՞գ է դրսում։

ՄԻՀՐԱՆ. Վատ չէ։ Բայց երկու շաբաթ ևս և աֆրիկյան տաքերը կսկսվեն։ Էհ, հոգ չէ, կփախչենք։ Լսի՛ր. մայիսի մեկից մինչև սեպտեմբեր բոլոր գործերս հանձնում եմ Համազասպին և չորս ամիս քեզ հետ պտտում եմ Եվրոպայում։ Այո, այո, դու պետք է տեսնես թե ինչպես են ապրում քաղաքակիրթ ազգերը։ Հույս ունեմ, որ չես ասիլ, թե վատ միտք է։ (Ձեռները վերցնում է իր ձեռների մեջ):

ԵՎԳԻՆԵ. Մի՞թե քո գլխում կարող է վատ միտք ծագել։

ՄԻՀԲԱՆ. Օօ, մի՛ ասա, երբեմն շատ վատ մտքեր են ծագում։ Օրինակ, այն երեկո, այն ի՞նչ հեքիաթ էր, ասա՞։ Աստված գիտե մի վայրկյանում ինչեր զգացի։ Բայց հետո բանը հասկացա։ Երեխա՜, ինչո՞ւ մինչև հիմա ինձանից թաքցնում էիր... (Նայում է Եվգենիի աչքերին խորհրդավոր): Մի՞թե սիրող հայր չեմ... Իհարկե, իհարկե, այդ դրության մեջ կնոջ բնավորությունը փոխվում է։ Բայց, ի սեր աստծու, կապրիզներ որքան քեֆդ է ունեցիր, միայն ինձ մի վշտացրու։ Եթե ոչ, գիտե՞ս, իրավաբան եմ, օրենքով կդատեմ, մեկ էլ տեսար որոշեցի— զրկել բոլոր իրավունքներից և աքսորել ոչ այնքան հեռուտեղեր, այսինքրն—խոհանոց, որ ինձ համար ձվածեղ պատրաստես։ Աա՞, կերթա՞ս...

ԵՎԳԻՆԵ. Ուրախությամբ։ (Հեռանում է):

ՄԻՀԲԱՆ. Օ, գիտեմ, կերթաս։ Դու խոհանոցից սարսափող կանանցից չես, այն կանանցից, որոնք իրենց սալոններումն են խոհարարողի։ Բայց ես քեզ չեմ ուղարկիլ։ Որ այդ քնքուշ ձեռները կոշտանա՞ն... Երբեք, փառք աստծու, քո թախտից իմ գործերն այնքան լավ են գնում, որ կարող ես մեկի տեղ երեք խոհարար պահել։ Սակայն... (Վեր է