Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/13

Այս էջը հաստատված է

որ մայրդ եկավ, իսկույն ուղարկիր այնտեղ։ Նայիր, իմ որդուս առաջ այդ դեմքով չդուրս գաս այսուհետև։ (Գնում է աջ դռներով):

ՏԵՍԻԼ Զ

ՀԵՂԻՆԵ (միայնակ)

ՀԵՂԻՆԵ. Այսպես, ուրեմն, միշտ պետք է թաքցնեմ իմ վիշտը։ Եվ ո՞ւմ հայտնեմ, ինչո՞ւ համար, ո՞վ կարող է ինձ օգնել։ Նա ինձ չի սիրում, այդ ինձ համար պարզ է։ Նա հրապուրվեց իմ օժիտով, իսկ ես նրանով, և՛ միմիայն նրանով։ Քսանումեկ տարեկան հասակում, սիրտս լի սիրո ցանկությամբ հանդիպեցի նրան։ Նա գեղեցիկ էր, կրթված, նուրբ, սիրալիր։ Նրա կերպարանքից, նրա ձայնից, նրա խոսակցությունից և, վերջապես, նրա ձևերից բուրում էր ինձ համար մի անծանոթ աշխարհ։ Այն շրջանը, ուր ես ծնվել ու սնվել էի, չուներ յուր մեջ այդ աշխարհի հրապույրը։ Իմ շուրջը տիրում էր կոշտը, կոպիտը, իսկ իմ սիրտը ձգտում էր դեպի նուրբը, կրթվածը և մեղմը։ Ահա, ասացի ինձ, տեսնելով նրան, այդ մարդու մեջ կարող եմ գտնել այն, ինչ որ չեմ տեսնում ինձ սնուցանող դասակարգի մեջ։ Եվ ես, անփորձս, շլացա արտաքին փայլով, երևակայեցի մի ապագա ընտանեկան կյանք, ուր սերը, քաղցրությունը և մեղմ զգացմունքներն են տիրում։ Հորս գռեհիկ վարվողությունը մորս հետ արդեն իմ մեջ վաղուց պատրաստել էր մի տեսակ ատելություն դեպի ամուսնական խստությունը։ Թո՛ղ, ասում էի, Բեգմուրյանը ունենա ուրիշ թերություններ, բայց նա կվարվի ինձ հետ ինչպես ժամանակակից քաղաքակրթված ամուսին։ Կզոհեմ նրան ամեն ինչ, նա չքավոր է, ես կազատեմ չքավորությունից, կդառնամ նրա պաշտպանը, կտամ հագեցում նրա փառասիրական ձգտումներին, իսկ նա ինձ կերջանկացնե յուր սիրով, և միմիայն սիրով, և մենք կապրենք բախտավոր կյանքով, յուրաքանչյուրս երախտապարտ զգալով միմյանց առաջ։ Բայց ո՞ւր է իմ երևա