կենում) սաստիկ ցանկանում եմ Մարգոյին համբուրել։ Հուսով եմ, որ մեր նազելի օրիորդը տանն է։
ԵՎԳԻՆԵ. Ոչ:
ՄԻՀՐԱՆ. Աա, թափառական, երբեք տանը չի նստում։ Բայց եղանակը լավ է, թող ազատ օդ շնչի։ Բաա՜, քիչ էր մնում մոռանայի։ Սպասի՛ր։ (Մոտենում է սեղանատան դռներին): Երմոնե՜, Երմոնե՜։ Այստեղ բեր պորտֆելս։ (Վերադասում է Եվգինեի մոտ: Երմոնեն բեմով անցնում է Միհրանի աոանձնասենյակը): Իհարկե կտեսնես. մի թեթև սյուրպրիզ։ Վաղուց է քեզ նվերներ չեմ արել։ Բայց թույլ տուր կանխավճարը ստանալ... (Գրկում է Եվգինեին և համբուրում):
ԵՎԳԻՆԵ. (Առանձին): Օ՜օ, ինչ տանջանք։ Աստվա՜ծ իմ... (Երմոնեն բերում է պորտֆելը):
ՄԻՀՐԱՆ. (Առնելով պորտֆելը, աղախնին նշան է անում հեռանալու: Երմոնեն գնամ է սեղանատան դռներով: Միհրանը բաց է անում պորտֆելը, հանում է մի քանի ակցիաներ և առաջարկում է Եվգինեին): Ահա, այս բոլորն այսօր, դատարան գնալիս, մտա «Եդիգարով և ընկերություն» գրասենյակն և գնեցի քո ու Մարգոյի անունով։ Վերցրու, փոխարենը մի օժիտ, о՜о, ոչ, մի համբույր... (համբուրում է):
ԵՎԳԻՆԵ. (Որ ամեն անգամ ամուսնու համբույրից ցնցվում է, վերցնում է թղթերը, նայում): Ի՞նչ բաներ են։
ՄԻՀՐԱՆ. Նավթային ընկերության ակցիաներ։
ԵՎԳԻՆԵ. Ոչինչ չեմ հասկանում այս թղթերից։ (Դնում է թղթերը դաշնամուրի վրա):
ՄԻՀՐԱՆ. Քո ի՞նչ բանն է։ Դու ուրիշ հոգով ես կրթված։ Հայրրդ զինվորական է եղել։ Նա քո մոտ միշտ խոսել է հրացանների ու թնդանոթների մասին։ Բայց, սիրելիս, Ժամանակիս զորեղ զենքերից մեկն էլ այդ թղթերն են։ Պահիր քեզ համար, տարվա վերջը դիվիդենտ կստանաս։ (Ուզում է գրկել):
ԵՎԳԻՆԵ. (Հետ է քաշվում) Ա՜հ...
ՄԻՀՐԱՆ. Դու չե՞ս ուզում, որ քեզ համբուրեմ։
ԵՎԳԻՆԵ. (Ճիգ է անում ժպտալ): Այո, չեմ ուզում: