Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/131

Այս էջը հաստատված է

ՄԻՀՐԱՆ. Աա, հասկանում եմ. դու ինքդ ես ուզում համբուրել:


ԵՎԳԻՆե. (Ոտքի կանգնելով) Աստված իմ, այլևս ուժ չմնար ինձնում...

ՄԻՀՐԱՆ. (Նկատելով նրա այլայլվելը): Ինչ ասացի՞ր... ուժ չմնա՞ց...

ԵՎԳԻՆԵ. (Նայելով լուսամատով դեպի փողոց): Այո, չմնաց...

ՄԻՀՐԱՆ. (Ոտքի կանգնելով) Եվգինե՞...

ԵՎԳԻՆԵ.րեսը դարձնելով նրան) Ի՞նչ ես կամենում ինձանից, ի՞նչ...

ՄԻՀՐԱՆ. Եթե հիվանդ ես, պիտի բժիշկ հրավիրել (Ուզում է մոտենալ դռներին): ԵՎԳԻՆԵ.

ՄԻՀՐԱՆ. Ասա, ի՞նչ է պատահել։ Կարելի է ազգականներիդ մասին վատ լուր ես լսել, գուցե մայրդ հիվանդ է կամ մի կարիք ունի։ Ասա, չէ՞ որ ես քեզ համար ոչինչ չեմ խնայում։ Եվգինե (Գրկում է):

ԵՎԳԻՆԵ. (Ազատվելով նրա գրկից) Թո՛ղ, մի՛ գրկիր ինձ...

ՄԻՀՐԱՆ. (Ավելի ու ավելի զարմանալով, դարձյալ մոտենամ է նրան ու գրկում: Այո անգամ Եվգինեն ուղղակի գրկում է նրան): Դու ինձ հրո՞ւմ ես։

ԵՎԳԻՆԵ. Ոչ — քեզ, այլ ինձ եմ հրում քեզանից, ի՜նձ...

ՄԻՀՐԱՆ. Եվ դա... կատա՞կ է...

ԵՎԳԻՆԵ. Կատա՞ կ... տանջանք է։

ՄԻՀՐԱՆ. Ո՞վ է տանջվում, ինչո՞ւ։

ԵՎԳԻՆԵ. Նա, որ արժանի է տանջվելու և շուտով նա, որ արժանի չէ... (Արտասանում է խուլ ձայնով, հազիվ զսպելով հեկեկանքը):

ՄԻՀՐԱՆ. (Ճակատը շփելով): Ահա հանելուկ... «Նա, որ արժանի է և շուտով նա, որ արժանի չէ»։ Ոչինչ չեմ հասկականում, ոչինչ... բայց... դու սխալվում ես, դու հիվանդ ես, զառանցում ես... Եվգինե, վատ մտքեր են ծագում գլխումս, իմ մեջ կասկածներ են հղանում... պարզ խոսիր... (Եվգինեն լուռ է): Վերջապես այդ չափից դուրս է... (Մոտենում է և բռնում նրա ձեռքը):

ԵՎԳԻՆԵ. (Նայելով Միհրանին վշտալի հայացքով): Եվ ինչո՞ւ,