Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/136

Այս էջը հաստատված է

ՏԵՍԻԼ 3

ՆՐԱՆՔ և ՄԱՐԹԱ

ՄԱՐԹԱ. (Գլխով սառն պատասխանելով Սառափյանի բարևին, դառնում է Վարսամյանին): Թիֆլիսի լրագրերը ստացվե՞լ են։

ՎԱՐՍԱՄՑԱՆ. (Ցույց տալով գահավորակի առջև դրած սեղանը) Բոլորն այնտեղ է։
(Մարթան մոտենում է սեղանին, լրագրերը վերցնում է քայլերն ուղղում դեպի ձախի դռները):
ՍԱՌԱՓՅԱՆ. Եվգինեին կարելի՞ է տեսնել, քույր Մարթա։
ՄԱՐԹԱ. (Սառն): Հարցրեք աղախնին։ (Գնում է):
ՍԱՌԱՓՅԱՆ. (Վարսամյանին): Տեսա՞ր, էհե... ոչ, պետք է ինչպես և է ծանոթանալ այդ կոմեդիայի բովանդակությանը։
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Լավ է, եթե կոմեդիա է և ոչ դրամա...
ՍԱՌԱՓՅԱՆ. Ինչ ասացի՞ր...
ՎԱՐՍԱՄՅԱՆ. Ոչինչ.... (Ձախ դռներից գալիս է Հռիփսիմեն–Եվգինեի մայրը՝ տխուր և հուզված):

ՏԵՍԻԼ 4

ՆՐԱՆՔ և տիկին ՀՌԻՓՍԻՄԵ

ՀՌԻՓՍԻՄԵ. Միհրանն այստե՞ղ չէ։ (Տեսնելով Սառափյանին): Արշակ, լավ է, որ քեզ տեսա։ Դու ինձ հարկավոր ես։

ՍԱՌԱՓՅԱՆ. Փառք աստծու, ես էլ մեկին հարկավոր եղա։ Հրամայիր, հորաքույր...
ՀՌԻՓՍԻՄԵ. Գիտե՛ս ինչ... բայց (նայում է Վարսամյանին, որ այդ միջոցին գրասեղանի մոտ կանգնած ինչ-որ գրում է շտապով մի կտոր թղթի վրա)... Բարով, որդի...
ՎԱՐՍԱՄՅԱՆ. (Գլուխ տալով): Ես ձեզ չեմ խանգարիլ: Վերջացրի։ (Գրիչը թողնում է սեղանի վրա, վերցնելով գրած թուղթը): Արշակ, եթե Միհրանը հարցնի իմ մասին, ասա՝ գրասենյակումն եմ։ (Գլուխ տալով Հռիփսիմեին, գնում է խորքի դռներով):
ՀՌԻՓՍԻՄԵ. Ի՜նչ հասկացող տղա է։ Ախ, Արշակ, ես անբախտ