Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/140

Այս էջը հաստատված է


ՍՈԻԼԹԱՆՅԱՆ. Իմ գործնական փիլիսոփայությունը պատվիրում է ինձ՝ ներկայացնել քեզ ամերիկական հաշիվ և պահանջել քեզանից կորցրած
ժամանակիս համար վարձ։ Այդ ի՞նչ է պատահել, բարեկամ, գեներալի չին ես ստացել, թե՞ մինիստրի պաշտոն, ահա երրորդ անգամն է գալիս եմ, ասում են, «չի ընդունում»․․․ (Նստում է գրասեղանի քով: Պաուզա): Ծանոթացա՞ր իմ մեքենապետի գործի հետ։ Բա'ա այդ ինչ է, դու նիհարել ես և, կարծես, ծերացել․․․ Ի՞նչ է պատահել․․․

ՄԻՀՐԱՆ. Ծանոթացա քո մեքենապետի գործի հետ։

ՍՈՒԼԹԱՆՅԱՆ Հըմ, հույս կա՞, որ նրան արդարացնեն։

ՄԻՀՐԱՆ. (Առանց նրան նայելու, դեպի անորոշ տարածություն): Խե՜ղճ մարդ։ (Վարսամյանին և Սառափյանին): Երևակայեցեք մի համեստ և աշխատասեր մարդ։ Նա ունի մի երիտասարդ կին — գեղեցիկ և ոչ հիմար, բարոյական, բայց վերին աստիճանի կենսասեր։ (Հառաչանքը զսպելով): Ամուսիններն ապրում են հանգիստ և երջանիկ։ (Հուզվում է: Պաուզա): Ասպարեզ է գալիս մի ինչ-որ ֆրանտ, երկար ժամանակ հետամուտ է լինում գեղեցիկ կնոջը։ Երկու տարի կինը մաքառում է նրա հրապույրների դեմ, վերջը (հուզումը զսպելով)․․․ մոլորվում է․․․ էհ․․․ կորցնում է խելքը․․․

ՍՈԻԼԹԱՆՑԱՆ. Արի ու հասկացիր կնոջ հոգեբանությունը։

ՄԻՀՐԱՆ. Մարդն իմանում է իր անպատվությունը և կնոջը նախազգուշացնում։ Կինն առաջ հերքում է, հետո հանձն առնում հանցանքը և խոստանում է ձեռք վերցնել մոլորությունից․․․ Բայց չի կարողանում։ Երեք տարի մարդը տանջվում է, կարող եք երևակայել ինչպես։ (Սուլթանյանին): Գործին կպած է նրա հիշատակարանը․ դա տառապող հոգու մի ամբողջ տրագեդիա է։ (Զսպելով հուզմունքը, նորից դառնում է Սառափյանին և Վարսամյանին): Մի օր նա, որսից վերադառնալով, հանդիպում է կնոջը սիրականի գրկում․․․

ՍԱՌԱՓՅԱՆ. Եվ իսկույն, իհարկե, ֆրանտին սպանում․․․

ՄԻՀՐԱՆ. (Հառաչելով): Օ՜, երջանկությունը մարդու համար այնքան հազվագյուտ բան է, որ ձեռքն է ընկնում,