Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/144

Այս էջը հաստատված է

անցնեմ այդ խորխորատը։ Կանցնեմ, կանցնեմ, տալիս եմ քեզ ազնիվ խոսք։

ՎԱՐՍԱՄՅԱՆ․ (Ուրախանալով): Այո՜, հուսա՞մ... Բայց ես այդպես էլ համոզված էի, ուրիշ կերպ չէր կարող լինել։
ՄԻՀՐԱՆ․ Այն երեկո — հիշո՜ւմ ես — երբ դու խոսում էիր Արաբաջյանի մասին, քո յուրաքանչյուր բառն իմ մեջ ավելի ու ավելի ամրացնում էր իմ գաղափարը։ Քո մեջ ես տեսնում էի մի հզոր պաշտպանի։
ՎԱՐՍԱՄՅԱՆ․ Ապացուցիր, ուրեմն, որ մեր բարոյական աշխարհն ամայի չէ, որ մենք ևս ունենք մարդիկ բառի ընդարձակ նշանակությամբ, գործի և ոչ խոսքի մարդիկ․․․
ՄԻՀՐԱՆ․ Կաշխատեմ։
ՎԱՐՍԱՄՅԱՆ․ Դե, թայլ տուր, ուրեմն, սեղմել ձեռքդ իբրև հավատարիմ զինակից։ Ես խոստանում եմ հետևել քո օրինակին, եթե իմ կյանքի հանգամանքներն էլ այդպես հյուսվեն։ (Սեղմում է ձեռքը): Ցտեսություն, ես հեռանում եմ, որպեսզի այդ տրամադրության մեջ տեսնվես նրա հետ․․․ Ցտեսություն։ (Խորքի դռների մոտ դարձյալ սեղմում է նրա ձեռն և գնում):

ՏԵՍԻԼ 8

ՄԻՀՐԱՆ մենակ, հետո ՄԱՐԹԱ

ՄՒՀՐԱՆ․ Ազնիվ տղա, նրան համարում են տոլստոյական (Նստում է գրասեղանի մոտ. վերցնում է մի գործ և սկսում է կարդալ: Ձախի դռներից ներս է մտնում Մարթան. և տեսնելով եղբորն զբաղված, կամացուկ մոտենում է գահավորակի առջև դրած սեղանին և, կանգ առնելով, նայում նրան վշտակցությամբ: Միհրանը, ըստ երևույթին, կարդում է, բայց միտքը զբաղված է իր վշտով: Մերթ ընդ մերթ նա ցնցվում է: Վերջապես, գործը շպրտում է դեն, վեր է կենում և անցուդարձ անում: Հանկարծ նկատելով քրոջը կանգ է սանում): Դարձյա՜լ։

ՄԱՐԹԱ․ Այո, և միշտ, քանի որ տանջվում ես։
ՄԻՀՐԱՆ․ Ես այլևս չեմ տանջվում։
ՄԱՐԹԱ․ Ո՞վ հավատաց։ Նայիր հայելուն, տես ի՞նչ էիր և