Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/159

Այս էջը հաստատված է

Հիշեցրու կնոջդ, որ առաջիկա կիրակի իմ ամուսնության տարեդարձն է։ Միասին եկեք, առավոտից։

ՍՈԻՐԵՆ. Շնորհակալ եմ։ (Գնում է եռանդուն քայլերով ցանկապատի դռներով):

ՏԵՍԻԼ 3

ԱՆՏՈՆ և ՄԱՐՄԱՐՅԱՆ, հետո ՀԵՐՍԻԼԵ

ԱՆՏՈՆ.(Վերցնելով սեղանի վրայից մի լրագիր) Մարդու արյունն են տակնուվրա անում այս ազգականները։

ՄԱՐՄԱՐՅԱՆ.(Խորհրդավոր) Իրենց դառն ճշմարտությամբ։
ԱՆՏՈՆ. Եվ դու համաձա՞յն ես նրա հետ։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կկամենայի չհամաձայնվել (հառաչելով) բայց փաստը շատ ակնհայտ է։ (Ցույց է տալիս իր կաթփածածահար կողմը):
ԱՆՏՈՆ. Ով է մեղավոր, որ դու զգույշ չէիր։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Դառն հեգնությամբ) Իսկ դու զգույշ էիր իհարկե։ Բայց մի մոռանար, բարեկամս, որ այդ երիտասարդի խոսքը միայն ֆիզիկական առողջության մասին չէր, այլև բարոյական։ Եվ ես այժմ դժվարանում եմ վճռել—ով է մեր երկուսից ավելի անբարոյական՝ դո՞ւ. թե ես...
ԱՆՏՈՆ. (Զբաղվում է հաշիվներով) Իհարկե ես, որովհետև կամեցա վերջապես երջանիկ լինել...
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ծաղրիր, բայց քո բերանով խոսեց ինքը ճշմարտությունը։
Բեմի հետևից լսվում է դաշնամուրի ձայն: Նվագվում է ինչ-որ փոթորկալի եղանակ:
Ահ, լսիր, դարձյալ միևնույն եղանակը։ Լսո՞ւմ ես, այդ փոթորկալի հնչյունների մեջ ես զգում եմ ինչ-որ դառն բողոք։ Բողոք մաքուր, երիտասարդ հոգու կեղտի և ապիկարության դեմ․․․
ԱՆՏՈՆ. (Հաշիվները դնելով սեղանի վրա, նայում է նրան սուր հայացքով) Ինչպես տեմնում եմ, սրտիդ վերքը դեռ չի բուժվել։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ահ, հերիք է, աստված սիրես, վերքը վաղուց է