Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/163

Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ. Ա՜ա, դարձյալ հին երգը նոր եղանակով։ Հերսիլե, դուրս բեր գլխիցդ այդ ցնորքը։ Դու երբեք երաժշտուհի չես կարող դառնալ։ Ականջ մի դնիր ուրիշների խոսքին։ Նրանք քեզ շողոքորթում են։

ՀԵՐՍԻԼԵ. Ես ուրիշներին չեմ լսում, այլ իմ հոգու ձայնին։
ԱՆՏՈՆ. (Հեգնությամբ) Եվ այդ ձայնն ասում է, որ դու տաղա՞նդ ես։
ՀԵՐՍԻԼԵ. Չգիտեմ։ Զգում եմ միայն, որ եթե չշարունակեմ իմ կրթությունը, միշտ պիտի դժբախտ լինեմ...
ԱՆՏՈՆ. (Մի քանի վայրկյան լռելուց հետո, հաշիվները հեռացնում է իրենից) Հերսիլե, լսիր ինձ, թող լսի և մեր բարեկամը։ Դու խելոք կին ես, կարող ես սառն դատել։ Դիցուք թե ես քեզ մի քանի տարի ազատություն տվեցի, և դու դարձյալ տաղանդավոր դաշնակահար, թեկուզ համաշխարհային աստղ, որի մասին ավելի քան կասկածում եմ։ Իսկ ես ո՞ւր գնամ, ես ի՞նչ անեմ։ Պիտի վերցնեմ նոտաներիդ կապո՞ցը և հետևից ընկած թափառեմ քաղաքից քաղաք իբրև, արտիստուհու ամուսի՞ն։ Պիտի ծաղրի ու ծիծաղի առարակա՞ դառնամ իբրև մի կնոջ պոչ։ Ոչ, Հերսիլե, ինչ ուզում ես պահանջիր ինձանից, միայն ոչ այդ, որովհետև ես հարգում եմ անձնասիրությունը, ինքնուրույնությունն ու անկախությունը։
ՀԵՐՍԻԼԵ․ (Ոտքի է կանգնել) Իսկ ե՞ս ինչ եմ քո կարծիքով։ Ինքնասիրությունից և ենքնուրույնութքունից զուրկ մի ողորմելի էա՞կ։
ԱնՏՈՆ. Դու կին ես։
ՀԵՍԻԼԵ. Այսինքն, քո կարծիքով, ոչ առանձին մի անհատ, ոչ մի ամբողջություն իր սեփական ձգտումներով ու գաղափարներով։
ԱՆՏՈՆ․ Ես քեզ հարյուր անգամ ասել եմ և կրկնում եմ, որ կինը ծնված է միայն ամուսին և մայր լինբելու համար։ Ուրիշ կոչում ես կնոջ համար չեմ ընդունում։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ոտքի է կանգնել և հեռվից լսում է, հանդիմանորեն) Անտոն...
ԱՆՏՈՆ. (Գրգռված) Ի՞նչ ես կամենում...
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ոչինչ, հետո կասեմ...