Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/170

Այս էջը հաստատված է

Ցանկապատի հետևում երևում է Ռուբեն Ալիմբարյանը: Նա նրբակազմ է, փոքր ինչ գունատ, բայց առողջ երիտասարդ է մտախոհ դեմքով: Հագած է մոխրագույն պիջակ, նույն գույնի պանթալոն, սպիտակ ժիլետ: Ձևերը կիրթ էն, սակայն ներվային և հապճեպ: Մինչև ցանկապատի դռներից մտնելը, քանի մի վայրկյան դիտում է ամառանոցի շրջակայքը։

ԱՆՆԱ. Այդ ի՞նչ ես կորցրել, որ փնտարում ես, Ռուբեն։


ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ՌՈԻԲԵՆ ԱԼԻՄԲԱՐՅԱՆ


ՌՈՒԲԵՆ.Մի մանկական դառն հիշատակ։ (Տեսնում է Հերսիլեին, հեռվից գլխարկը վերցնում է ու մոտենում):
ԱՆՆԱ. Կարո՞ղ ես ասել Ռուբեն, որ այս գեղեցկուհին այն փոքրիկ, նիհար ու դեղնած աղջիկն է․․․
ՌՈՒԲԵՆ. (Սեղմելով Հերսիլեի ձեռը)Որն ամեն անգամ ինձ վրա ձյունի գնդակներ
էր արձակում գավթում։
ՀԵԲՍԻԼԵ. Երբ գալիս էիք իմ եղբոր հետ դաս սովորելու Հիշում եմ։ Նստեցեք խնդրեմ։ Այն ժամանակ դուք ինձ բարկացնում էիք։ Գ՞իտես, Աննա նա ինչ էր անվանում ինձ։ (Ռուբենը նստում է Հերսիլեից հետո):
ԱՆՆԱ․ Լսել եմ․ «Փոքրիկ նապաստակ»։ Որովհետև ամեն անգամ երաժշտության ուսուցիչը գալիս՝ դու թաքնվում էիր դաշնամուրի հետևում, ինչպես նապաստակը թփի տակ որսորդին տեսնելիս։ Զարմանայի չէ՞, Հերսիլե, որ առաջ այնպես փախչում էիր երաժշտությունից, հետո սիրահարվեցիր։
ՀԵԲԱԻԼԵ. (Ռուբենին) Այն ի՞նչ մանկական հիշատակի մասին էր ձեր խոսքը։
ՌՈՒԲԵՆ. Մանուկ Ժամանակս, երբ մի ամառ ծնողներիս հետ այստեղ էինք, մի անգամ ահա այն թմբից գլորվել եմ։ (Նայելով շուրջը): Այն ժամանակ այս տեղերն ամայի էին.
ԱՆՆԱ. (Մերթ անցուդարձ է անում, մերթ կանգ առնում) Իսկ