այժմ քո գլորված տեղում բուսել է մի շքեղ ամրոց։ Տես, որ նրա կախարդուհին չդյութի քեզ...
ՀԵՐՍԻԼԵ. Դու անուղղելի ես, Աննա... Ահա և ամուսինս...
ՏԵՍԻԼ 7
ՆՈՒՅՆՔ, ՍՆՏՈՆ է ՄԱՐՄԱՐՅԱՆ
Անտոնը և Մարմարյանը դուրս են գալիս միաժամանակ, առաջինը՝ պատշգամբի առաջին, երկրորդը՝ երկրորդ դռնից։
ՀԵՐՍԻԼԵ. (Անտոնին) Դու վերջացրի՞ր գործդ։
ԱՆՏՈՆ. (Իջնելով պարտեզ) Այո։
ՀԵՐՍԻԼԵ. Ուրեմն կարող ենք այժմ զբոսնել։
ԱՆՏՈՆ. Բայց թույլ աուր նախ ծանոթանամ մեր Հյուրի հետ..․
ՌՈՒԲԵՆ. (Մոտենում է, Անտոնին ձեռ է տալիս) Ալիմբարյան։ Եթե չեմ սխալվում ձեզ հանդիպել եմ արտասահմանում։
ԱՆՏՈՆ. (Բավական անտարբեր) Շատ կարելի է.․․
ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Բարևելով) Գուցե և մեր հրամանո՞ց։
ԺԻՈԻՐԵն. Այո և ձեզ. երկուսիդ միասին, Պարիզում։
ՀԵՐՍԻԼԵ. Աննա, այժմ ես կարող եմ ցույց տալ քեզ մեր ամառանոցի շրջակայքը։(Ռուբենին) Եվ ձեզ, եթե կամենաք զբոսնել։
ՌՈՒԲԵՆ․ Ուրախությամբ։
ԱՆՏՈՆ. Շոգ է բավական։
ՀԵՐՍԻԼԵ. (կատակով) Քեզ համար միշտ կամ շոգ է կամ ցուրտ։ Բայց պայմանով, Աննա, որ դուք այսօր մեզ մոտ ճաշեք։ (Ռուբենին) Հուսով եմ, որ չեք մերժի։ (Ռուբենը համաձայնելով գլուխ է տալիս):
Աննա. (Մոտեցել է ցտնկապատին և դիտում է հեռուն) Ինչ գեղեցիկ շրջակայք ունի ձեր ամառանոցը։ Հերսիլե, դու երևի ամեն օր զբոսնում ես։
ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ես շատ քիչ եմ զբոսնում։
ԱՆՆԱ. Ինչու՞։
ՀԵՐՍԻԼԵ. Մոտիկ տեղերում զբոսնել չեմ սիրում, իսկ հեռու գնալու համար ընկերակից չունեմ։