Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/173

Այս էջը հաստատված է

ԱՆՏՈՆ. Դարձյալ Նույնը։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Դարձյալ և միշտ պիտի կրկնեմ, կամ ժողովիր բոլոր ուժերդ և դարձիր կենսասեր ինչպես Հերսիլեն, կամ զսպիր նրա մեջ կենսասիրության հուրը։
ԱՆՏՈՆ. Ես ծեր չեմ։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ոչ. դու նրա համար ծեր ես թե՛ մարմնով և թե հոգով։ (Վիրժինեն բերում է նարդին):
ԱՆՏՈՆ. Իբրև հիվանդ բարեկամի, ես ներում եմ քեզ հիմար խոսքերդ։ (Վերցնում է նարդին Վիրժինեից: Վիրժինեն հեռանում է իսկույն):
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ուրեմն ներիր մի խոսք ևս ասել։ Մի փոքր առաջ Հերսիլեի հետ վիճելիս, դու ասացիր. «Կինը ծնված է միայն ամուսին և մայր լինելու համար»։ Ես անհարմար համարեցի նրա ներկայությամբ նկատել, այժմ կասեմ։ Անտոն, քիչ կրկնիր այդ բանալ դարձվածը, կզղջաս...
ԱՆՏՈՆ. (Ծիծաղում է) Դե լավ, քիչ զոռ տուր խելքիդ։ Նստիր խաղանք։ (Մարմարյանը նայում է նրան սուր հանդիմանական հայացքով և նստում ու զառերից մեկը վերցնում
ԱՆՏՈՆ. (Զառը գցելով) Այսօր ես անպատճառ կտանեմ։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Տեսնենք․․․


Վարագույր