Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/176

Այս էջը հաստատված է

Սոլոմոն Սուրաթյանի կյանքի նշանաբանը, միշտ զվարճալին գերադասել ընտանեկան իդիլիայից։

ՆԱՏԱԼԻԱ. (Նստում է հառաչելով) Ա՜խ, ա՜խ, չգիտեմ, ե՞րբ պիտի ձեռք վերցնես այդ նշանաբանից։
ՍՈԼՈՄՈՆ․ Սուս, ճանճի պատարագը մի սկսիր։ Բայց ճաշը հիանալի անցավ։
ՆԱՏԱԼԻԱ․ Չգիտեմ։ Ինձ համար գլխավորն այն է, որ Հերսիլեն այսօր ուրախանում է։
ՍՈԼՈՄՈՆ. Եվ ինչպե՞ս։ Այսօր նրա ամուսնության վեցերորդ տարեդարձն է, և ես ոչ մի անգամ նրան այսօրվա պես զվարթ չեմ տեսել։
ՆԱՏԱԼՒԱ. (Մտազբաղ) Այո, հիմա կարող եմ ձեռս խղճիս վրա դրած ասել, որ ես աղջկաս բախտավորեցրի։
ՍԱՄՍՈՆ. (Պատշգամբի վրա աջ կողմի լուսամուտի առջև թղթախաղի սեղան է բաց անում):
ՍՈԼՈՄՈՆ. Հոգով փափագում եմ հավատալ, բայց․․․
ՆԱՏԱԼԻԱ. էլ բայց ու մայց չկա։ Հերսիլեն ունի ամեն բան, ինչ որ հարկավոր է մի կնոջ բախտավորության համար։
ՍՈԼՈՄՈՆ․ Բացի մեկից — համապատասխան ամուսնուց։
ՆԱՏԱԼԻԱ. Հերիք է աստված սիրես, մի կրկնիր այդ հիմար խոսքը։
ՍՈԼՈՄՈՆ. Ոչ, սիրելիս, ասել եմ և միշտ պիտի ասեմ — Անտոնը ոտից մինչև գլուխ պրոզա է, այն էլ մաշված պրոզա, իսկ Հերսիլեն, օօ՜, Հերսիլեն ուրիշ կին է, դու նրան լավ չես ճանաչում։ Վերջապես, երբեք մինչև 30 տարեկան հասակը մի կնոջ համար չի կարելի ասել բախտավոր է նա, թե անբախտ։ Սպասիր դեռ։
ՆԱՏԱԼԻԱ. Ես կարծում եմ վեց տարվա կենակցությունը բավական է համոզվելու համար, որ Հերսիլեն բախտավոր է։
ՍՈԼՈՄՈՆ. Կարծիր ինչ որ ուզում ես, բայց ես կույր չեմ։ Լսիր, այսօր ճաշի միջոցին, երբ այդ Ալիմբարյաններն այնպես զվարճանում էին, ես Հերսիլեի դեմքի վրա նշմարեցի մի տեսակ թախիծ։ Ես համոզված եմ, որ նա այդ րոպեին մտածում էր. «ինչո՞ւ ես ևս չունեմ դրա նման ամուսին»։
Իսկ երբ մի կին այսպես է մտածում, նա երբեք չի կարող