Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/183

Այս էջը հաստատված է

մասին, քո ազատ գաղափարները կնոջ ինքնուրույնության վերաբերմամբ և, վերջապես, քո սեփական երջանկությունը տվեցին իմ թախտին վերքին հարված։ Եվ այժմ ես միանգամայն դժբախտ եմ, Աննա... Ներիր, սիրելիս, իմ նախանձը չար չէ, այլ բարեկամական, եղիր երջանիկ բյուր անգամ ավելի, իսկ ես... ես անբախտ եմ. (Հանդարտ լալիս է․ շվին դադարում է):

ԱՆՆԱ. Հանգստացիր, սիրելիս, ուշքի եկ, ժամանակ չէ։ Հետո կխոսենք։ Ահա, կարծես գալիս են։
ՀԵՐՍԻԼԵ. Ոչ, ոչ, այլևս չեմ ուզում կեղծիքով ապրել, հերիք է... (աչքերը սրբում է, ուշքը ժողովում):
ԱՆՆԱ. Կեղծիքով ապրել, այս, կեղծիքով ապրողը թշվառ է։
Պատշգամբից ներս են մտնում Ռուբենը, Մարմարյանը, Ֆրանգուլյանները, Սուրաթյանները և մյուս հյուրերը:


ՏԵՍԻԼ 4
ՆՈՒՅՆՔ և ՌՈԻՐԵՆ, ՄԱՐՄԱՐՅԱՆ, ՎԱՐՎԱՌԵ


ՌՍԻԲԵՆ. Այդ շատ հետաքրքրական էր։ Վաղուց չէի լսել։ Խեղճ մարդ, ինչպես ապշած նայեց երեսիս, երբ ես ծափահարեցի։
ՄԱՐՄԱՐՅԱՆ. Արևելցու տեսակետից ծափահարությունը մի տեսակ վայրենություն է։ Արևելցին երաժշտությամբ հրճվում է սրբազան լռությամբ. (Անտոնը դուրս է գալիս ննջարանից):
ՌՈՒԲԵՆ. (Մոտենալով Հերսիլեին) ցտեսություն, տիկին, ձեր ընկերությունից կշտանալ չի կարելի, իսկ արդեն ուշ է։
ՀԵՐՍԻԼԵ. Թույլ ավեք, որ Աննան այս գիշեր ինձ մոտ մնա։
ՌՈՒԲԵՆ. Թույլ տամ։ Տիկին, իմ և Աննայի հարաբերությունների մեջ թույլտվություն բառը ջնջված է։ Ազատ է անելու, ինչ որ կամենում է. (Աննային) կամենո՞ւմ ես մնալ։
ԱՆՆԱ. Ես կվերադառնամ, Հերսիլե, թող գնամ մորաքրոջս հանգստացնեմ։ Ամբողջ օրը նա ինձ չի տեսել։ Առայժմ, ցտեսություն․ (սեղմում է մյուսների ձեռքը)։
ՎԱՌՎԱՌԵ. Սուրեն, երեխաները անհամբեր սպասում են։ Ես