Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/204

Այս էջը հաստատված է

Չե՞ս ուզում։ (Մարմարյանին) Դուք խնդրեցեք, Իլիա Մարտինիշ, նա ձեզ շատ է հարգում։


ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Մոտենում է բուդուարին) Տիկին Հերսիլե, մի րոպե... (Հերսիլեն դուրս է գալիս և Մարմարյանին բարևում է):

ՏԵՍԻԼ 6

ՆՈԻՅՆՔ և ՀԵՐՍԻԼԵ

ՀԵՐՍԻԼԵ. Ի՞նչ եք կամենում, Իլիա Մարտինիչ։


ՄԱՐՄԱՐՅԱՆ. Թեև ես, իբրև երրորդ անձ, ավելորդ եմ, բայց ձեր մեջ տեղի ունեցող ընդհարումներն ինձ հայտնի են։ Իբրև այս տան անկեղծ բարեկամ, կփափագեի այստեղ խռովություններ չտեսնել։ Բարեկամս և ընկենրս տանջվում է...

ԱՆՏՈՆ. Իլիա...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ինչո՞ւ չասել ճշմարիտը, մի՞թե ինքը չգիտե։ Տիկին, կան դրություններ, որ մեզանից են կախված դարձնել նրանց կոմեդիա, թե դրամա։

ՀԵՐՍԻԼԵ. Ես այժմ կարո՞ղ եմ հեռանալ։

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Զարմացած) Ո՞ւր։

ՀԵՐՍԻԼԵ. Այս տան բազմաթիվ սենյակներից մեկը։ Փակվել այնտեղ, ոչ ոքի երեսը չտեսնել, ոչ ոքի հետ չխոսել, ոչ ոքի։

ԱՆՏՈՆ. Ա՞յդ է ձեր փափագը։

ՀԵՐՍԻԼԵ. Այո։

ԱՆՏՈՆ. Իլիա, անցիր մի րոպե իմ կաբինետը։ Մայրիկ, հեռացեք խնդրեմ։ (Մարմարյանն անցնյում է առանձնասենյակ, Նատալիան բուդուար):

ՏԵՍԻԼ 7

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՏՈՆ

ԱՆՏՈՆ. Ի՞նչ ես ցանկանում, վերջապես, ի՞նչ է քո պահանջը, պարզ, կտրական, որ ես էլ իմանամ։