Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/208

Այս էջը հաստատված է

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Բեր ինձ համար մի սիֆոն․․․


ՎԻՐԺԻՆԵ. Աչքիս վրա։ (Գնում է սեղանատուն):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Ձեռնափայտը վերցնելով, վեր է կենում, մոտենում է Անտոնի առանձնասենյակի դռներին, բաց է անում, զգույշ նայում է ներս, նորից ծածկում և հետ դառնում) Նա էլ ինձ պես բազկաթոռի վրա է քնել... Թող քնի, մի փոքր հանգստանա։ Հիմա՜ր կյանք...

ՎԻՐԺԻՆԵ. (Բերում է սեղանատնից սիֆոն ու բաժակ և դնում սեղանի վրա) Լցնե՞մ բաժակը, Իլիա Մարտինիչ...

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Իհարկե: (Վիրժինեն բաժակը լցնում է, տալիս է նրան, խմում է ու բաժակը դնում սեղանի վրա, տեսնելով, որ Վիրժինեն նայում է նրան հետաքրքիր դեմքով) Ինչո՞ւ ես այդպես մտիկ անում երեսիս։

ՎԻՐԺԻՆԵ. Իլիա Մարտինիչ․․․ (Չի համարձակվում շարունակել):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Նո՞ւ։

ՎԻՐԺԻՆԵ. Սիրտս կտրատվում է նրան նայելիս․․․

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ո՞ւմ։

ՎԻՐԺԻՆԵ. Տիրուհուս։ Նստած իր սենյակում, մի գլուխ լաց է լինում ու համբուրում երեխաներին։ Ոտքի վրա չորացել ու ցամաքել է, ոչինչ նրան չի հետաքրքրում... էն աստվածը․․․

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Կարծեմ, պարոնդ ավելի վատ դրության մեջ է...

ՎԻՐԺԻՆԵ․ Ոչ, մի ասեք, Իլիա Մարտինիչ... Ճշմարիտ է, պարոնս էլ տանջվում է, բայց տիրուհիս, ախ աստված․․․ (արտասուքը սրբելով) Մի՞թե կարելի է, Իլիա Մարտինիչ,— պարոնն օր չի անցնում, որ... (նայում է աջ ու ձախ երկյուղով):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Ի՞նչ...

ՎԻՐԺԻՆԵ. Ծեծում է․․․ Էն աստվածը․․․

ՄԱՐՄԱՐՅԱՆ. (Մեկուսի) Ես այդ գիտեի. (Վիրժինեին) սուտ մի ասա, անպիտան։

ՎԻՐԺԻՆԵ. Էն աստվածը, Իլիա Մարտինիչ, աչքերովս եմ տեսել... (Հանդարտ լալիս է):

ՄԱՐՄԱՐՅԱՆ. Լռիր, աղջի։ Գնա, քո բանը չէ․․․ (նախասենյակից