Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/215

Այս էջը հաստատված է

ՀԵՐՍԻԼԵ. Շնորհակալ եմ, պապա․․․ (Համբուրում է նրան) Դու բարի ես։


ՆԱՏԱԼԻԱ․ Իսկ ես մի՞թե չար եմ, աղջիկս։ Ես մի՞թե ծնող չեմ։ (Աչքերը սրբելով) Ինչ արած, եթե չես կարող ինքդ քեզ հաղթել, զզվանքդ սպանել, ճար չկա, իմ տունն էլ քոնն է։ (Համբուրվում է Հերսիլեի հետ) Բայց ինչ էլ որ անես, լավ մտածիր, հետո արա։ Լսո՞ւմ ես նրանց ձայնը։ (Նշան է անում դեպի բուդուարի կողմը):

Հերսիլեն հեկեկանքը զսպելով, հարձակվում է մոր վրա և ջերմաջերմ համբուրում: Նատալիան Սողոմոնի հետ գնում է դեպի նախասենյակ: Դռների մոտ Հերսիլեն մի անգամ ևս հարձակվելով նրանց վրա, համբուրում է, և ապա մի քանի վայրկյան նայում է նրանց հետևից:

ՀԵՐՍԻԼԵ․ (Մոտենում է լուսամատին, նայում է փողոց, հետ և դառնում) Գնացին։ Խեղճ մարդիկ, եթե իմանայիք իմ հանցավոր միտքը (Մոտենում է սեղանատան դռներին, նայում է ներս, հետո գալիս, նստում է գրասեղանի քով, արմունկները հենում սեղանին, ձեռներով բռնում է գլուխը և ընկնում մտածողության մեջ հետո ձեռով վճռական շարժում անելով, վերցնում է գրիչն ու գրում)։

Նախասենյակից լսվում է զանգակի ձայն: (Նա ցնցվում է, պատռոտում է նամակն ու գցում զամբյուղի մեջ, աշխատում է ուշքը ժողովել):

Ներս է մտնում Աննա Ալիմբարյանը, որ հագած է ճանապարհի հագուստ:

ՏԵՍԻԼ 5

ՀԵՐՍԻԼԵ և ԱՆՆԱ ԱԼԻՄԲԱՐՅԱՆ

ԱՆՆԱ. (Նայելով աջ ու ձախ, մոտենում է Հերսիլեին և համբուրվում) Խոստովանում եմ, դողալով եմ մտել այստեղ։ Ամուսինդ, կարծես, ինձ իր ոխերիմ թշնամին է համարում։ Բայց ինչպես գնայի առանց քեզ տեսնելու։


ՀԵՐՍԻԼԵ. Ուրեմն այսօր անպատճա՞ռ գնում եք։

ԱՆՆԱ. Այո, առանց այն է (շատ ուշացանք։ Չգիտեմ այժմ