Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/22

Այս էջը հաստատված է

աղաչում եմ, մի՛ վրդովվեք և մեզ մի՛ վիրավորեք։

ՄԱՐԻԱՄ. Հաա՞, դուն էլ մորդ կո՞ղմն ես պահում։ Զգույշ ասում եմ քեզ։ (Հոռոմին) Իսկ դուք խնամիս, այսուհետև իմացեք, թե ում հետ եք խոսում։
ՀՈՌՈՄ. Հպարտացե՜ք, փքվեցե՜ք ձեր անունով։ Ամո՞թ եք համարում ձեզ աղքատությունից ազատողի հետ ազգականություն անել, հա՜ա, շատ լավ. ես այսուհետև այս տունը ոտ չեմ դնի։ (Շտապով դուրս է գալիս միջին դռներով):
ՄԱՐԻԱՄ. Ահա իմ արած պատվի վարձը։ Ես կատաղությունից կխելագարվեմ, ես չեմ կարող այս անպատվությունը տանել, ես քարուքանդ կանեմ քո անիծված հոր տունը... ա՜խ, աստված։ (Գնում է աջ դոներով):
ՀԵՂԻՆԵ. (Մեկուսի) Ահա իմ կյանքը, ահա իմ երեակայած ընտանեկան երջանկությունը։ Անիծում են հորս հիշատակը, անպատվում են ծերունի մորս և վռնդում. ատում են ինձ ու ծաղրում, իսկ ես, ե՛ս համբերությամբ տանում եմ այդ բոլորը, որովհետև ստիպված եմ տանել: Մեղք, մե՛ղք այն կնոջ, որ իմ սիրտն ունի, իմ գաղափարը և իմ հոգին... Բայց ի՞նչ փույթ, թող ամեն թշվառություն տեղա գլխիս, միայն Միքայելը լինի այն, ինչ որ երևակայել եմ։ Նա միայնակ կարող է ինձ երջանկացնել... (Ուզում է գնալ դեպի աջ, դեմ ու դեմ դուրս է գալիս Օլգան):

ՏԵՍԻԼ ԺԴ.

ՕԼԳԱ և ՀՆՂԻՆԵ

ՕԼԳԱ. Սպասեցեք, ես ձեզ հետ գործ ունեմ։

ՀԵՂԻՆԵ. Ասացեք։
ՕԼԳԱ. Ո՞վ վիրավորեց իմ մորը։ Նա գունաթափված մտավ իր սենյակը և դռները փակեց։
ՀԵՂԻՆԵ. Նրան ոչ ոք չվիրավորեց, նա ինքն էր հուզված։
ՕԼԳԱ. Առանց պատճառի՞, այդ անկարելի է։ Լսեցեք, ձեր վարմունքը այս տանը անտանելի է. դուք ձեզ պահել