Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/226

Այս էջը հաստատված է

քիչ մորը նման, բայց ավելի գեղեցիկ։ Հագնվում է համեստ ճաշակով։

ԱՐՏԱՇԵՍ ՕԹԱՐՑԱՆ. Անդրեասի հանգուցյալ ընկերոջ որդին և նախկին որդեգիրը։ 26 — 27 տարեկան, խոհուն դեմքով, նյարդային շարժումներով։ Հագնվում է միշտ սև։

ՍԱՂԱԹԵԼ. Երանուհու եղբայրը և Անդրեասի հավատարիմ աջակիցը։ Մոտ 50 տարեկան, անվրդով, բայց խորամանկ դեմքով։ Երեսը սափրում է, քունքերի մոտ փոքրիկ մորուսհատներ թողնելով։ Հագնվում է միշտ միատեսակ — լայն վարտիք, սև ատլասի արխալուղ, վրեն երկարավուն, լայն պիջակ։ Վզովը գցած ժամացույցի ոսկե շղթա։ Մեջքին կապած է ոսկե քամար։ Միշտ գործ է ածում դեղին սաթի տերողորմյա խոշոր հատիկներով։ Կոշիկների տակերը մի մատնաչափ հաստ են։

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԿԱՐԻՆՅԱՆ. Անդրեասի հաշվապահը։ Ժամանակից առաջ ծերացած, 42 տարեկան տղամարդ։ Սովորական ծառայողի միջին տիպար։

ՎԱՐԴԱՆ. Սպասավոր Էլիզբարյանների գրասենյակում։ Երիտասարդ։ Խոսում է Շամախու բարբառով։

ԶԱՐՈՒՀԻ. Երիտասարդ աղախին։ Գործողությունը կատարվում է Էլիզբարյանների տանը։ Մեր ժամանակի անցք։