Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/227

Այս էջը հաստատված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Անդրեաս և Բագրատ Էլիզբարյանների պարապելու սենյակը, որ բռնում է սեփական տան վերին հարկում անկյունային դիրք` բնակարանի և գրասենյակի միջև:

Միջին մեծության սենյակ: Աջ[1] պատի մեջ դեպի փողոց երկու մեծ լուսամուտներ, որոնց մեջտեղում դրած է Անդրեասի գրասեղանը, վրեն, բացի գրելու պարագաներից, համարակալ, հեռախոսի ապարատ և էլեկտրական շարժուն լամպար: Սեղանի քով, պատի կողմում մի մեծ բազկաթոռ, մյուս կողմում մի հասարակ աթոո:

Խորքի պատի մեջ երկու դռներ, մեկը բեմի կենտրոնական ուղղությամբ, դեպի գրասենյակ, մյուսը բոլորովին ձախ, գրեթե անկյունում, դեպի նախասենյակ:

Ձախ պատի մեջ են դռներ, որոնք տանում են դեպի բնակարան: Այս դռների մոտ, դեպի ավանցսենա Բագրատի գրասեղանը, վրան, բացի սովորական պարագաներից, գրելու գործիքներ, գծագրություններ և մի քանի մասնագիտական գրքեր` ինժեների համար: Սեղանի հետևում երկաթե դրամարկղ: Խորքում, դեպի աջ — վառարան:

  1. Աջ ու ձախը ընդունել հանդիսականների կողմից: