Էջ:Shirvanzade, Collection works, vol. 6.djvu/229

Այս էջը հաստատված է

Սաղաթել. Հեր օրհնած, այսքան ժամանակ ծառայում ես այստեղ, էլի չգիտե՞ս, որ Անդրեաս Էլիզբարյանը սեղանի վրա երբեք հարկավոր թղթեր չի թողնում։


ԿԱՐԻՆՅԱՆ. Ճշմարիտ, ես մոռանում եմ, որ Էլիզբարյանը բոլոր մարդկանց համարում է գող ի ծննդենե։

ՍԱՂԱԹԵԼ. Այո, նրա կարծիքով, մարդիկ գողանում են ամեն ինչ, որ կողպեքի տակ չէ։ Եվ այդ շատ ճիշտ կարծիք է: Աշխարհի երեսին դրուստ մարդ չկա, բոլորը գող են։ (Տերողորմյան ձեռների մեջ տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ. Խղճի դեմ բաներ եք ասում, պարոն Սաղաթել։

ՍԱՂԱԹԵԼ. Էհ, դու էլ խոսքի տակին գլխին — խիղճ։ Ինչպես տեսնում եմ, այդ կերակուրը շատ ես սիրում։ Ափսոս, որ փորը կշտացնող չէ։

ԿԱՐԻՆՅԱՆ. Այո, շատերի համար անմարսելի է։

ՍԱՂԱՑԵԼ. Ինչպես, օրինակ` հրամանոցդ համար։ Տեսնում եմ քառասունուերկու տարեկան մարդ ես, մազերդ ճերմակել են, մեջքդ ծռվել է և էլի, խիղճ-խիղճ ասելով, հալվում ես։ Երանի գիտենայի, այսօր-էգուց որ ոտներդ ձգես, կնիկդ գրպանումդ պատանի փող կգտնի՞:

ԿԱՐԻՆՅԱՆ. Կարող է չգտնել, բայց ես գոնե հանգիստ հոգով կմեռնեմ։

ՍԱՂԱԹԵԼ. (Կծու հեգնությամբ) Ի՛նչպես չէ, կես դյուժին ճընկլը-ճտեր քաղցած փորով թույներով փողոցում։ Էէ՜, պարոն, խիղճը լավ բան է, միայն ափսոս, որ գերի է ընկել փողի ձեռը և օր-օր վրա մաշվում է տաջանքից: Հա, ի՛նչ էի ուզում հարցնել, այսօր Օթարյանն եկե՞լ է այստեղ։

ԿԱՐԻՆՅԱՆ. Ոչ:

ՍԱՂԱԹԵԼ. Էհ, գոհություն աստծու: (Տերողորմյան տրորում է և հոտ քաշում):

ԿԱՐԻՆՅԱՆ. Ասացեք, խնդրեմ, ի՞նչ է պատահել այդ երիտասարդի և պարոն Անդրեասի մեջ։

ՍԱՂԱԹԵԼ. Այդ երկար պատմություն է։ Բայց մեր գործը չէ: